Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր


Հայաստան


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով պայմանավորված ապրիլի 20-21-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։



Մաքրվել են Գեղարքունիքի մարզի հուշարձանների և տեսարժան վայրերի տարածքները


Հայաստան


Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա շրջանակներում Գեղարքունիքի մարզի բնակավայրերում իրականացվել են հուշարձանների տարածքների մաքրման և հուշարձանների լվացման աշխատանքներ։

Ինչպես տեղեկացրեց  ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, հուշարձանների տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքներին մասնակցել են Գեղարքունիքի մարզի բնակավայրերի դպրոցականները, մանկավարժները, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, անհատ քաղաքացիներ։

Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները հատուկ տեխնիկայի կիրառմամբ իրականացրել են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների լվացման և մաքրման աշխատանքներ։

«Մարզի տարբեր բնակավայրերում հանրակրթական դպրոցների, կրթամշակութային օջախների և համայնքային կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ իրականացվել են հուշարձանների տարածքների մաքրման, շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ։

Կարևոր է նշել, որ նման կարգի աշխատանքները շարունակական են լինելու․ ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզում հայտարարված է մաքրության և բարեկարգման օր, որի շրջանակում ևս կիրականացվեն հուշարձանների տարածքների մաքրման ու բարեկարգման  աշխատանքներ»,-ներկայացրեց Գոռ Գասպարյանը։



Մաքրվել են Գեղարքունիքի մարզի հուշարձանների և տեսարժան վայրերի տարածքները


Հայաստան


Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա շրջանակներում Գեղարքունիքի մարզի բնակավայրերում իրականացվել են հուշարձանների տարածքների մաքրման և հուշարձանների լվացման աշխատանքներ։

Ինչպես տեղեկացրեց  ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, հուշարձանների տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքներին մասնակցել են Գեղարքունիքի մարզի բնակավայրերի դպրոցականները, մանկավարժները, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, անհատ քաղաքացիներ։

Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները հատուկ տեխնիկայի կիրառմամբ իրականացրել են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների լվացման և մաքրման աշխատանքներ։

«Մարզի տարբեր բնակավայրերում հանրակրթական դպրոցների, կրթամշակութային օջախների և համայնքային կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ իրականացվել են հուշարձանների տարածքների մաքրման, շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ։

Կարևոր է նշել, որ նման կարգի աշխատանքները շարունակական են լինելու․ ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզում հայտարարված է մաքրության և բարեկարգման օր, որի շրջանակում ևս կիրականացվեն հուշարձանների տարածքների մաքրման ու բարեկարգման  աշխատանքներ»,-ներկայացրեց Գոռ Գասպարյանը։



Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը


Քաղաքականություն


Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական, ռադիոտեխնոլոգիաների մասնագետ Սերգեյ Բեսկրեստնովը տուժել է ռուսական ԱԹՍ-ների հարձակումից։ Բեսկրեստնովը հայտնի է «Ֆլեշ» անունով։ Նրա տան վրա արձակվել է ռուսական չորս «Շահեդ» տիպի անօդաչու սարք։

«Մեկ կառավարվող ռեակտիվ «Շահեդ»-ը հասել է և խփվել է իմ տան պատին։ Տունս այլևս չկա։ Ես վնասվել եմ, բայց գլխավորն այն է, որ հրաշքով ողջ եմ մնացել»,- գրել է նա՝ հրապարակելով նաև լուսանկար։

Նախկինում Կիևի մարզի ռազմական վարչության ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը հայտնել էր, որ գիշերային հարձակման ժամանակ տարածաշրջանում տուժել է մեկ անձ՝ 1974 թվականին ծնված տղամարդ, ում վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն։ «Ֆլեշ»-ը ծնվել է 1974 թվականին։



Վարչապետը ներկա է եղել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը


Սպորտ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը և այլք։

Մարզահամալիրը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանը և Արթուր Աբրահամը ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձը, որը   Արթուր Աբրահամը մարզիկների հետ տեղադրել է մարզահամալիրի հիմքերում։

Մարզահամալիրը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից՝ մեկ ստորգետնյա և 3 վերգետնյա հարկերով։ Առաջին մասնաշենքում տեղակայված են լինելու ընդհանուր մարզման մարզասրահները, բռնցքամարտի և ըմբշամարտի մարզասրահները՝ հանդերձարաններով, շոգեբաղնիքներով, բժշկի և մերսման սենյակներով, վարչական սենյակներով։ Երկրորդ մասնաշենքում լինելու է բասկետբոլի դահլիճ:

Ծրագրի ընդհանուր արժեքը 2.3 մլրդ դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը։ Մարզահամալիրի տարածքը տարիներ առաջ ձեռք է բերել անվանի բռնցքամարտիկը։ 

Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի հիմնարկեքի առիթով և վստահություն հայտնել, որ այն շահագործման կհանձնվի սահմանված ժամկետներում և բարձր որակով։

Երկրի ղեկավարը հավելել է, որ Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցն արդեն գործում է, Ալագյազ գյուղում Ռոման և Մալխաս Ամոյանների անվան դպրոցի հիմնարկեքը կլինի մայիսին, որից հետո կսկսվի շինարարությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության այս քաղաքականությունն ուղղված է միջազգային ասպարեզում հաջողություններ արձանագրած մարզիկներին արժևորելուն, երկրում սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը։




Վթարային ջրանջատում Արմավիրի և Տավուշի մարզերում


Հայաստան


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 11:00-ն,  կդադարեցվի Արմավիրի  մարզի Արմավիր քաղաքի՝ Մ. Բաղրամյան, Մխիթար Հերացու, Մակի, Շինարարների, Հայրենյաց, Վերածնունդի, Խ. Աբովյան և Ռ. Եղոյան փողոցների, 108 թաղամասի ջրամատակարարումը:

Ջրի մաքրման կայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի  20-ին՝ ժամը 11:00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 11:00-ն, կդադարեցվի նաև Տավուշի  մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Ապօրինի զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները շարունակվում են առավել հետևողականությամբ: Միաժամանակ, բնակչության շրջանում իրականացվում է բացատրական աշխատանք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Կամավոր հանձնման հերթական դեպքերը գրանցվել են Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

 

Ոստիկանության գվարդիայի Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին ներկայացած քաղաքացին կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան, «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, և ինքնաձիգի 50 փամփուշտ։

 

Ոստիկանության գվարդիայի Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, «ՌԳԴ-5» և «Ֆ-1» տեսակի երկու նռնակ՝ իրենց պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 34 փամփուշտ։

Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ


Քաղաքականություն


Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ Միացյալ Նահանգներին մեղադրելով հակասական վարքագծի և հրադադարի դրույթների շարունակական խախտման մեջ։ 

Ըստ խոսնակի՝ Վաշինգտոնի վերջին գործողությունները, մասնավորապես՝ Իրանի ծովային շրջափակման փորձերը և իրանական առևտրային նավի վրա հարձակումը, ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն որակվում են որպես «ագրեսիվ գործողություն»։



Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը․ ՍԱՏՄ


Տեսանյութեր


Ոչնչացվել է Nestle ընկերության NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված 9700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակը, հայտնում են ՍԱՏՄ-ից։

 

Մանրամասները՝ տեսանյութում։



Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ


Բիզնես


Թրամփ ընտանիքի ընկերությունը՝ The Trump Organization-ը, նախատեսում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կառուցել 70-հարկանի Trump Tower երկնաքեր։ Այդ մասին հայտարարվել է ընկերության X սոցիալական մեդիա հարթակում: Trump Organization-ը բացատրել է, որ Archi Group-ի, Biograpi Living-ի, The Sapir Organization-ի, Blox Group-ի և Finvest Georgia-ի հետ համագործակցությամբ իրականացվող նախագիծը կլինի «երկրի ամենաբարձր շենքը: Այն կներառի շքեղ բնակարաններ, խանութներ, ռեստորաններ և զվարճանքի վայրեր»։

2012 թվականին The Trump Organization-ն արդեն հայտարարել էր Վրաստանի Բաթում քաղաքում Trump Tower կառուցելու մտադրության մասին։ Սակայն այն ժամանակ նախագիծը, ինչպես և բազմաթիվ այլ արտասահմանյան գործարքներ, չեղյալ հայտարարվեցին Դոնալդ Թրամփի նախագահական հավակնությունների և շահերի հնարավոր բախումներից խուսափելու պատճառով:

Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում Թրամփի վերընտրվելուց հետո ընկերությունը նոր նախագծերի ալիք է սկսել ԱՄՆ սահմաններից դուրս՝ Վիետնամում, Հնդկաստանում և Մերձավոր Արևելքի երկրներում, հիշեցնում է The Wall Street Journal թերթը: