Ընտրացուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը։
&nbs
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա զարգացումներին:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հարավային Կովկասը խորը վերափոխումների է ենթարկվել։ Ալիևը նշել է, որ անցյալ օգոստոսին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած գագաթնաժողովում պատմական առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
«Այսօր մենք ականատես ենք լինում այս խաղաղության օգուտներին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններ են հաստատվել, և Ադրբեջանն այժմ տարանցման հնարավորություն է ապահովում Հայաստանի համար։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության կառուցմանը»,- ասել է Ալիևը։
New York Times-ը, հղում անելով շարժման քաղաքական ղեկավարության երկու պաշտոնյայի, հաղորդել է, որ պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժումն ավարտել է Գազայի հատվածում իշխանության լիակատար փոխանցման բոլոր նախապատրաստական աշխատանքները և պատրաստ է զինաթափվելու։
Պարբերականի տվյալով՝ միակ խոչընդոտը նոր վարչակազմի բացակայությունն է Գազայի հատվածում, այն ներկայումս գործում է Կահիրեից: Գազայի կառավարման տեխնոկրատների կոմիտեն ձևավորվել է դեռևս հունվարի 14-ին, սակայն դրա անդամները մինչ օրս գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաքում:
Աղբյուրներն ընդգծել են, որ ՀԱՄԱՍ-ը չի պնդում իր ներկայությունը նոր վարչակազմում, բայց մտադիր է շարունակել մասնակցել Պաղեստինի քաղաքական կյանքին և դիմադրել Իսրայելին մինչև անկախ Պաղեստինյան պետության ստեղծումը։
Ինչ վերաբերում է զինաթափմանը, ապա ՀԱՄԱՍ-ը պատրաստ է հազարավոր միավոր հրաձգային զենք փոխանցել ոստիկանական ծառայությանն ու ուժային մյուս կառույցներին: Սակայն ռազմական թևի զինաթափման մասին հարցին պաշտոնյաները միանշանակ պատասխան չեն տվել։
Մարտի վերջին Reuters-ը հաղորդել էր, որ «Խաղաղության խորհուրդը» ՀԱՄԱՍ-ին ներկայացրել է տարածաշրջանում զինաթափման ութամսյա ծրագիր, որը նախատեսում է նաև ստորգետնյա թունելների ցանցի ոչնչացում:
Երեկ հաղորդվել է, որ Իսրայելը պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի զինաթափվելուց: Ռազմական գործողությունների մեկնարկի վերջնաժամկետը սահմանվել է հաջորդ ամսվա սկիզբը:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը հաղթանակով է սկսել պայքարը։
77 կգ քաշային Մալխաս Ամոյանը քառորդ եզրափակչում ժամանակից շուտ հաղթել է Իրֆան Միրզոևին ու երեկոյան կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը ևս կիսաեզրափակչում է։
+
Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 20-21-ը հանրապետության գետերի մեծ մասում կանխատեսվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։ Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը ստանալուց հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել ՀՀ ՏԿԵ, ՇՄ նախարարությունների և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։
«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ժ.Ս.-ն տեղյակ լինելով, որ Գ.Դ.-ն 2022 թվականի ձմեռային զորակոչին առողջական վիճակով պայմանավորված ոչ պիտանի է ճանաչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար, իսկ Ն.Հ.-ն որդուն՝ Ռ.Խ.-ին զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու ապօրինի նպատակ է հետապնդում, առաջարկել և խորհուրդներ տալու եղանակով նախնական համաձայնության է եկել վերջիններիս հետ՝ Ռ.Խ.-ի փոխարեն Գ.Դ.-ի կողմից համապատասխան հետազոտություն անցնելու, փաստաթուղթ կեղծելու և այն զինկոմիսարիատ ներկայացնելու եղանակով օգտագործելու վերաբերյալ՝ կազմակերպելով և ղեկավարելով նշված հանցանքի կատարումը:
Մասնավորապես՝ Ժ.Ս.-ի ցուցումով, 2024 թվականի մայիսի 30-ին Ն.Հ.-ն իր որդու փոխարեն՝ Գ.Դ.-ին ուղեկցել է բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս ներկայացրել են Ռ.Խ.-ի ծննդյան վկայականը և Գ.Դ.-ն նրա փոխարեն անցել է ՄՌՏ հետազոտություն:
Արդյունքում՝ բժիշկը կազմել է կեղծ փաստաթուղթ՝ չգիտակցելով, որ Ռ.Խ.-ի փոխարեն հետազոտության է ենթարկվել Գ.Դ.-ն:
Ռ.Խ.-ն տեղյակ լինելով, որ իր վերաբերյալ կազմված փաստաթուղթը կեղծ է, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերջնականապես ապօրինի ազատվելու նպատակով այն ներկայացրել է ՀՀ ՊՆ զինկոմիսարիատ, որի հիման վրա վերջինս ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, քանի որ ՀՀ Կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի որոշման ընդունումից հետո նշված հիվանդության առկայությունն այլևս զորակոչիկին չի ազատում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
Ռ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ն.Հ.-ի, Գ.Դ.-ի նկատմամբ՝ 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ժ.Ս.-ի նկատմամբ՝ 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը կազմակերպելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Վրաստանի Բաթում քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում:
Տղամարդկանց 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլաքյանը երկամարտի 274 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը 124 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր, իսկ հրում վարժությունում 150 կգ արդյունքով զբաղեցրել է 3-րդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի Անգել Ռուսևին Չոլաքյանը երկամարտում զիջել է ընդամենը 1 կգ-ով: Գառնիկ Չոլաքյանը երկրորդ տարին անընդմեջ է դառնում Եվրոպայի փոխչեմպիոն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Երեկ Եվրոպայի առաջնությունում պայքարի են դուրս եկել Հայաստանի կանանց հավաքականի անդամները: 53 կգ քաշային կարգի A ենթախմբում Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը երկամարտի 175 կգ արդյունքով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում հայ մարզուհին երկու հաջող մոտեցմամբ բարձրացրել է 76 կգ ու 80 կգ կշռող ծանրաձողները և այս վարժությունում ցույց տվել 5-րդ արդյունքը: Հրում վարժությունում Յայլյանը բարձրացրել է միայն 95 կգ կշռող ծանրաձողը: Այս ձևում նա 14-րդն էր:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տանզելա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 74 կգ ու 78 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժությունում Գրիգորյանը 9-րդն էր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 96 կգ ու 101 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 7-րդն էր: Երկամարտի 179 կգ արդունքով Տանզելա Գրիգորյանը ԵԱ-ում զբաղեցրել է 6-րդ տեղը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 20-ին, Հայաստանի հավաքականից ելույթ կունենա նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ):
Տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում հաստատվել են առաջիկա Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին երեսուն անունները, հայտնել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
Ցուցակը գլխավորում են կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և անկուսակցական փաստաբան Լուսինե Զեյնալյանը։
Ցուցակում ընդգրկված են նաև Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը և Վլադիմիր Առաքելյանը, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության վարչության անդամ Առնոլդ Բլեյանը, ինչպես նաև հանրային և քաղաքական կյանքի մի շարք այլ հայտնի դեմքեր։
Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում ակտիվ շինարարական աշխատանքներ են։
«Վեոլիա ջուր»–ն ու Երևանի քաղաքապետարանը համատեղ են աշխատում, քայքայված կոյուղագծերը փոխարինում են նորերով։ Տիտոգրադյան փողոցում մաշված կոյուղագծի հետևանքով էլ վերջին օրերին հաճախակի են խցանվում Ավանեսովի 2–րդ նրբանցքի 160 դպրոցի ու թիվ 10 մանկապարտեզի, հարակից շենքերի կոյուղագծերը։ Տիտոգրադյան փողոցում նախատեսվում է նորով փոխարինել մոտ 200 մետր կոյուղագիծ, որից հետո կանցնեն Ավանեսովի 2–րդ նրբանցքի կոյուղու խնդրահարույց հատվածի 500 մետրի փոխարինման աշխատանքներին։
Իսպանիան չի պատրաստվում մասնակցել Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության: Ինչպես հաղորդում է Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Նրա կարծիքով՝ «Հորմուզը պետք է կրկին դառնա ազատ, անվտանգ և անվճար» տարանցիկ ուղի ցանկացած երկրից ցանկացած նավի համար՝ առանց խտրականության։ «Մենք չենք մասնակցի Հորմուզում ոչ մի կարգի ռազմական գործողության», – վստահեցրել է դիվանագետը RNE ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նախարարը կրկին արտահայտվել է Իսրայելի հետ ԵՄ ասոցացման շուրջ համաձայնագրի դադարեցման օգտին։ «Եվրամիությունը կարող է միայն փոխգործակցել այն երկրների հետ, որոնք ժողովրդավար են և հարգում են մարդու հիմնարար իրավունքները», – հավելել է Ալբարեսը։