ՊՍԺ-ն սեփական հարկի տակ պարտվեց «Լիոնին» (1-2)


Սպորտ


Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ պարտվեց «Լիոնին» (1-2): Հյուրերը հանդիպման ելքը վճռեցին արդեն առաջին խաղակեսի սկզբնամասում: 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Էնդրիկը, իսկ 18-րդ րոպեին Աֆոնսո Մորեյրան կրկնապատկեց «Լիոնի» առավելությունը:

34-րդ րոպեին Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաշիվը կրճատելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Գոնսալու Ռամուշը վրիպեց 11 մետրանոց նշանակետից: Տանտերերին հաջողվեց միայն մեկ գոլ հետ բերել խաղավերջում. 90+4-րդ րոպեին ՊՍԺ-ի միակ գոլը հեռահար հարվածով խփեց Խվիչա Կվարացխելիան՝ գրավելով Դոմինիկ Գրեիֆի պաշտպանած դարպասը:



Ուրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ


Սպորտ


«Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ խիստ քննադատության ենթարկելով Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում կայացած «Ուրարտուի» և «Ալաշկերտի» միջև հանդիպման մրցավարությունը: Ակումբը հրապարակավ դժգոհություն է հայտնել՝ պահանջելով ՀՖՖ-ից անհապաղ բարելավել մրցավարության որակն ու հավասար մոտեցում ցուցաբերել բոլոր թիմերի նկատմամբ։

«Մենք չենք ընդունում Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Ուրարտու» – «Ալաշկերտ» հանդիպման արդյունքը՝ այն համարելով ոչ արդար և ձևավորված մրցավարական լուրջ սխալների պայմաններում։ Մրցավարության օբյեկտիվության և որակի վերաբերյալ ստիպված ենք հրապարակավ արտահայտել մեր դժգոհությունը։

Մրցավարությունը եղել և մնում է հայկական ֆուտբոլի ամենացավոտ և խնդրահարույց օղակներից մեկը՝ ուղղակիորեն ազդելով առաջնության մակարդակի, արդարության և վստահության վրա։ Այս հանդիպումը հերթական անգամ դարձավ դրա վառ ապացույցը․ մենք ականատես եղանք մրցավարության անընդունելի որակի, որը խաթարեց խաղի բնական ընթացքը և մրցակցության արդար սկզբունքները։

Անընդունելի է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի ցուցաբերում բավարար  հետևողականություն նմանատիպ մրցավարական համակարգի բարելավման հարցում։ Ակնհայտ սխալները մնում են անպատիժ, ինչը ձևավորում է անվստահության և անարդարության խորացող մթնոլորտ։

Հաշվի առնելով, որ մրցաշրջանի ավարտը մոտենում է, առկա են լուրջ հիմքեր կարծելու, որ նմանատիպ խայտառակ մրցավարական սխալները կարող են ազդել մրցաշարային աղյուսակի ձևավորման վրա՝ վտանգելով առաջնության արդարությունն ու թափանցիկությունը։

Մենք պահանջում ենք՝ մրցավարության որակի անհապաղ բարելավում, պատասխանատվության հստակ մեխանիզմներ, և հավասար, անկողմնակալ մոտեցում բոլոր թիմերի նկատմամբ։

Արդարությունը չի կարող լինել ընտրովի։ Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»,- նշված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության էր հասել «Ուրարտուի» նկատմամբ։ Հանդիպման ընթացքում դաշտի տերերը մնացել էին 9 հոգով. 43-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր Ալեքսանդր Միշիչը, իսկ 90+4-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտը լքել էր Նարեկ Աղասարյանը: 



Armat Fight Show. Միհրան Հարությունյանը փայլուն հաղթանակ տարավ երևանյան մրցաշարում


Սպորտ


Ռիոյի Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Միհրան Հարությունյանը վստահ հաղթանակով է նշանավորել իր առաջին մենամարտը հայաստանյան խառը մենամարտերի (MMA) ասպարեզում:


Երևանի «Տաշիր Արենայում» պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված «Armat Fight Show» մրցաշարի շրջանակում հայ մարզիկն ուժերը չափեց Ռուսաստանի և Տաջիկստանի չեմպիոն Մագոմեդռասուլ Հասանովի հետ: Սեփական հարկի տակ ու երկրպագուների բուռն աջակցության ներքո Հարությունյանը գերազանց մենամարտ անցկացրեց՝ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով ժամանակից շուտ պարտության մատնելով մրցակցին:


Մրցաշարի գլխավոր իրադարձությունների ծրագրում հաղթանակ տոնեց նաև Աղասի Հակոբյանը, որը մեկնարկային դիմակայությունում առավելության հասավ բրազիլացի Ռոնինսոն «Ռատինյո» Էնրիկեի նկատմամբ: Ինչ վերաբերում է երեկոյի գլխավոր մենամարտին, ապա Գենադի Մակարյանը, ցավոք, զիջեց մեկ այլ բրազիլացի մարտիկի՝ Դիեգո Դիասին:


Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանն իր նախորդ պրոֆեսիոնալ մենամարտում ևս հաղթանակ էր գրանցել. ընթացիկ տարվա փետրվարին Լոս Անջելեսում կայացած «UpNextFighting 30» մրցաշարի 66,5 կգ քաշային կարգում նա մրցավարների միաձայն որոշմամբ պարտության էր մատնել ամերիկացի Շեյն Տորեսին:



Պետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք


Մասնակցե՛ք պետական գույքի օտարման գործընթացին. էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացվել 34 անշարժ գույք
20/04/2026  Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն www.e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգի միջոցով օտարման է ներկայացրել Երևանում և ՀՀ մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր։ Մասնավորապես.

1․ Վաճառվում են Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Գագարին գյուղ, Գործարանային փողոց թիվ 4 հասցեում գտնվող շենք-շինություններ, հողամաս, ջրագիծ և տրանսֆորմատոր։

Շենք-շինության մակերեսը՝ 1106.68 քմ

Հողամասի մակերեսը՝ 1.95 հա

Մեկնարկային գինը՝ 73,886,000 դր

Մեկնարկը՝ 27.04.2026 թ., ժամը՝ 10:00

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2558

2․ Վաճառվում են Շիրակի մարզ, համայնք Անի, ք․ Մարալիկ Հ. Շահինյան փողոց 3 հասցեում գտնվող շենք-շինություններ։

Ընդհանուր մակերեսը՝ 871,99 քմ

Հողամասի մակերեսը՝ 0.134 հա

Մեկնարկային գինը՝ 68,400,000 դր

Մեկնարկը՝ 11.05.2026 թ., ժամը՝ 11:00

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2650

3․ Վաճառվում են Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վ. Սարգսյան փողոց 25/9 հասցեում գտնվող շենք-շինություններ։

Ընդհանուր մակերեսը՝ 1 968.67 քմ

Հողամասի մակերեսը՝ 0,4527 հա

Մեկնարկային գինը՝ 324,400,000 դր

Մեկնարկը՝ 11.05.2026 թ., ժամը՝ 11:05

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2627

4․ Վաճառվում է Արարատի մարզ, համայնք Արտաշատ, գյուղ Մխչյան Մ. Մաշտոցի փողոց 28 հասցեում գտնվող անասնաշենք։

Ընդհանուր մակերեսը՝ 1198․59 քմ

Հողամասի մակերեսը՝ 2.45043 հա

Մեկնարկային գինը՝ 105,600,000 դր

Մեկնարկը՝ 11.05.2026 թ., ժամը՝ 11:10

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2645

5․ Վաճառվում են Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Ճոճկան 1 ուղեկալի հասցեում գտնվող շենք-շինություններ և հողամաս։

Ընդհանուր մակերեսը՝ 1109.5 քմ

Հողամասի մակերեսը՝ 4 հա

Մեկնարկային գինը՝ 68,933,000 դր

Մեկնարկը՝ 11.05.2026 թ., ժամը՝ 11:15

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2641

6․ Վաճառվում են Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Ռուսական փողոց թիվ 9 հասցեում գտնվող շենք-շինություններ և հողամաս։

Ընդհանուր մակերեսը՝ 2572,67 քմ

Հողամասի մակերեսը՝ 0.679 հա

Մեկնարկային գինը՝ 190,500,000 դր

Մեկնարկը՝ 12.05.2026 թ., ժամը՝ 11:00

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2630

7․ Վաճառվում է ք․ Երևան, Ավան, Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող անշարժ գույք։

Ընդհանուր մակերեսը՝ 80․98  քմ (պարիսպ)

Հողամասի մակերեսը՝ 1․601295 հա

Մեկնարկային գինը՝ 2,229,400,000 դր

Մեկնարկը՝ 12.05.2026 թ., ժամը՝ 11:05

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2629

8․ Վաճառվում է Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Նիզամու փողոց 53/1 հասցեում գտնվող շենք- շինություն։

Ընդհանուր մակերեսը՝ 3347.26 քմ

Հողամասի մակերեսը՝ 0.32094 հա

Մեկնարկային գինը՝ 276,800,000 դր

Մեկնարկը՝ 12.05.2026 թ., ժամը՝ 11:10

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2628

9․ Վաճառվում է ք․ Երևան, Արաբկիր Ն. Զարյան փողոց 22 շենք, 11 հասցեում գտնվող տարածք։

Ընդհանուր մակերեսը՝ 537.3 քմ

Հողամասի մակերեսը՝ 0.300644 հա մակերեսով հողամասի ընդհանուր բաժնային սեփականության 537/4683 բաժնեմասը

Մեկնարկային գինը՝ 238,900,000 դր

Մեկնարկը՝ 12.05.2026 թ., ժամը՝ 11:15

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2643

10․ Վաճառվում է Լոռու մարզ, ք․ Ստեփանավան, Բաղրամյան փողոց 147 հասցեում գտնվող շենք-շինություն։

Ընդհանուր մակերեսը՝ 1071.2 քմ

Հողամասի մակերեսը՝ 1.546 հա

Մեկնարկային գինը՝ 80,300,000 դր

Մեկնարկը՝ 12.05.2026 թ., ժամը՝ 11:20

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2649

11․ Վաճառվում են Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Հարավային թաղամաս, Ս. Սպանդարյան փողոց 47/3 և 47/4 հասցեներում գտնվող շենք-շինություններ։

Ընդհանուր մակերեսը՝ 167.17 քմ և 136.38

Հողամասի մակերեսը՝ 0.22364 հա հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ 167/1180 բաժնեմաս և 0.22364 հա հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ 136/1180 բաժնեմաս

Մեկնարկային գինը՝ 54,900,000 դր

Մեկնարկը՝ 13.05.2026 թ., ժամը՝ 11:00

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2653

12․ Վաճառվում է ք․Երևան, Կենտրոն, Հանրապետության փողոց 47 հասցեում գտնվող շենք-շինություն։

Ընդհանուր մակերեսը՝ 843․83 քմ

Հողամասի մակերեսը՝ 0.063 հա

Մեկնարկային գինը՝ 1,504,000,000 դր

Մեկնարկը՝ 13.05.2026 թ., ժամը՝ 11:05

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2631

13․ Վաճառվում է ք․Երևան, Նոր Նորք, Հ. Գյուրջյան փողոց, 58 շենք, 98 հասցեում գտնվող շենք-շինություն։

Ընդհանուր մակերեսը՝ 1182.5 քմ

Հողամասի մակերեսը՝ Շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ /հատկացված/ 0.3495 հա մակերեսով հողամասի և շենքի 2026.8քմ մակերեսով ընդհանուր բաժնային սեփականության հանդիսացող հողամասից 455․99 քմ բաժնեմասը կազմում է 118250/906350

Մեկնարկային գինը՝ 425,000,000 դր

Մեկնարկը՝ 13.05.2026 թ., ժամը՝ 11:10

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2652

14․ Վաճառվում է ք․Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8 հասցեում գտնվող շենք-շինություն։

Ընդհանուր մակերեսը՝ 279.72 քմ

Հողամասի մակերեսը՝ շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.213229 հեկտար մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ 279.27/4755.46 բաժնեմասը

Մեկնարկային գինը՝ 53,400,000 դր

Մեկնարկը՝ 13.05.2026 թ., ժամը՝ 11:15

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2634

15․ Վաճառվում է Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Հարավային թաղամաս, Ա. Խաչատրյան 29/4 հասցեում գտնվող շենք-շինություն։

Ընդհանուր մակերեսը՝ 668.17 քմ

Հողամասի մակերեսը՝ 0․1812 հա

Մեկնարկային գինը՝ 92,400,000 դր

Մեկնարկը՝ 13.05.2026 թ., ժամը՝ 11:20

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2635

16․ Վաճառվում է ք․ Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 45 հասցեում գտնվող շենք-շինություն։

Ընդհանուր մակերեսը՝ 1404․36 քմ

Հողամասի մակերեսը՝ 0․688419 հա

Մեկնարկային գինը՝ 1,385,800,000 դր

Մեկնարկը՝ 14.05.2026 թ., ժամը՝ 11:00

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2646

17․ Վաճառվում է Արագածոտնի մարզ, համայնք Օհանավան, 3-րդ փողոց 13 դպրոց հասցեում գտնվող շենք-շինություն։

Ընդհանուր մակերեսը՝ 4077.4 քմ

Հողամասի մակերեսը՝ 2.5184 հա

Մեկնարկային գինը՝ 305,902,000 դր

Մեկնարկը՝ 14.05.2026 թ., ժամը՝ 11:05

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2636

18․ Վաճառվում է ք․Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող շենք-շինություն։

Ընդհանուր մակերեսը՝ 15102.5 քմ

Հողամասի մակերեսը՝ 0.618758 հա

Մեկնարկային գինը՝ 5,536,800,000 դր

Մեկնարկը՝ 14.05.2026 թ., ժամը՝ 11:10

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2637

19․ Վաճառվում են ք․ Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց թիվ 60 և ք․ Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց թիվ 60/2 հասցեներում գտնվող տարածքներ։

Ընդհանուր մակերեսը՝ 3292.3 քմ և 853.6 քմ

Հողամասի մակերեսը՝ 0.212944 հա և 0.164453 հա

Մեկնարկային գինը՝ 2,276,800,000 դր

Մեկնարկը՝ 14.05.2026 թ., ժամը՝ 11:15

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2644

20․ Վաճառվում են Գեղարքունիքի մարզ, համայնք Վաղաշեն, Կամոյի խճուղի 34 հասցեում գտնվող շենք-շինություն և հողամաս։

Ընդհանուր մակերեսը՝ 510.4 քմ

Հողամասի մակերեսը՝ 0.12574 հա

Մեկնարկային գինը՝ 51,100,000 դր

Մեկնարկը՝ 14.05.2026 թ., ժամը՝ 11:20

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2647

21․ Վաճառվում է ք․ Երևան, Նորք-Մարաշ , Գ. Հովսեփյան 64/14 հասցեում գտնվող հողամաս։

Հողամասի մակերեսը՝ 0.2 հա

Մեկնարկային գինը՝ 409,256,000 դր

Մեկնարկը՝ 15.05.2026 թ., ժամը՝ 11:00

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2639

22․ Վաճառվում է Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գ․ Արտավազ 1-ին փողոց 39 հասցեում գտնվող հողամաս։

Հողամասի մակերեսը՝ 0.47266 հա

Մեկնարկային գինը՝ 50,000,000 դր

Մեկնարկը՝ 15.05.2026 թ., ժամը՝ 11:05

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2638

23․ Վաճառվում է ք․ Երևան, Արաբկիր, Վ. Վաղարշյան փողոց 1 շենք, 3 հասցեում գտնվող ավտոտնակ։

Ընդհանուր մակերեսը՝ 24.60 քմ

Հողամասի մակերեսը՝ 0.00274 հա

Մեկնարկային գինը՝ 15,160,000 դր

Մեկնարկը՝ 18.05.2026 թ., ժամը՝ 11:00

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2668

24․ Վաճառվում է ք․ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Գարեգին Ա-ի փողոց 6/19 հասցեում գտնվող պարիսպ։

Ընդհանուր մակերեսը՝ 11,8 քմ

Հողամասի մակերեսը՝ 0.007139 հա

Մեկնարկային գինը՝ 2,300,000 դր

Մեկնարկը՝ 18.05.2026 թ., ժամը՝ 11:05

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2660

25․ Վաճառվում է ք․ Երևան, Շենգավիթ, Կարմիր Բլուրի փողոց 27/2 հասցեում գտնվող բնակելի տուն։

Ընդհանուր մակերեսը՝ 66․92 քմ

Հողամասի մակերեսը՝ 0.01951 հա

Մեկնարկային գինը՝ 15,200,000 դր

Մեկնարկը՝ 18.05.2026 թ., ժամը՝ 11:10

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2661

26․ Վաճառվում է Լոռու մարզ, համայնք Ալավերդի, ք. Սանահին, Սարահարթ թաղամաս 3/9-55 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածք։

Ընդհանուր մակերեսը՝ 32.4 քմ

Մեկնարկային գինը՝ 4,700,000 դր

Մեկնարկը՝ 18.05.2026 թ., ժամը՝ 11:15

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2666

27․ Վաճառվում է Շիրակի մարզ, համայնք Արթիկ, գյուղ Մեծ Մանթաշ, 8-րդ փողոց 3/3 հասցեում գտնվող բժշկական ամբուլատորիա։

Ընդհանուր մակերեսը՝ 495.6 քմ

Հողամասի մակերեսը՝ 0.056 հա

Մեկնարկային գինը՝ 26,200,000 դր

Մեկնարկը՝ 18.05.2026 թ., ժամը՝ 11:20

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2674

28․ Վաճառվում են Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Տուֆագործների փողոց 3 հասցեում գտնվող շենք-շինություն և հողամաս։

Ընդհանուր մակերեսը՝ 284.9 քմ

Հողամասի մակերեսը՝ 0.07859 հա

Մեկնարկային գինը՝ 31,200,000 դր

Մեկնարկը՝ 19.05.2026 թ., ժամը՝ 11:00

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2671

29․ Վաճառվում է Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գ․Արտավազ, 1-ին փողոց 41 հասցեում գտնվող հողամաս։

Հողամասի մակերեսը՝ 0.2227 հա

Մեկնարկային գինը՝ 23,600,000 դր

Մեկնարկը՝ 19.05.2026 թ., ժամը՝ 11:05

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2648

30․ Վաճառվում է Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, գյուղ Վարդենուտ 1-ին փողոց 31/2 հասցեում գտնվող հողամաս։

Հողամասի մակերեսը՝ 0.035444 հա

Մեկնարկային գինը՝ 1,400,000 դր

Մեկնարկը՝ 19.05.2026 թ., ժամը՝ 11:10

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2669

31․ Վաճառվում է Արարատի մարզ, համայնք Արտաշատ, գ․ Վերին Արտաշատ, Ա. Մյասնիկյան փողոց 11/1 հասցեում գտնվող հողամաս։

Հողամասի մակերեսը՝ 0,21027 հա

Մեկնարկային գինը՝ 13,842,000 դր

Մեկնարկը՝ 19.05.2026 թ., ժամը՝ 11:15

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2651

32․ Վաճառվում են Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան, Սամվել Վարդանյան փողոց 2/1 հասցեում գտնվող շինություն և հողամաս։

Ընդհանուր մակերեսը՝ 80․37 քմ

Հողամասի մակերեսը՝ 0․009656 հա

Մեկնարկային գինը՝ 15,800,000 դր

Մեկնարկը՝ 19.05.2026 թ., ժամը՝ 11:20

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2673

33․ Վաճառվում են Կոտայքի մարզ, ք․ Ծաղկաձոր, Խ. Կեչառեցու փողոց 1/1 հասցեում գտնվող շինություն և հողամաս։

Ընդհանուր մակերեսը՝ 206.09 քմ

Հողամասի մակերեսը՝ 0.03859 հա

Մեկնարկային գինը՝ 49,100,000 դր

Մեկնարկը՝ 20.05.2026 թ., ժամը՝ 11:00

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2640

34․ Վաճառվում են Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, գ․ Արաքս հասցեում գտնվող պահեստներ և հողամաս։

Ընդհանուր մակերեսը՝ 1488,6 քմ

Հողամասի մակերեսը՝ 0,96371 հա

Մեկնարկային գինը՝ 37,300,000 դր

Մեկնարկը՝ 20.05.2026 թ., ժամը՝ 11:05

Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/2667

Մանրամասների համար զանգահարել +374 11 52 39 86 հեռախոսահամարին։ 


Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում


Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 27-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստին:

Փոփոխությունները և լրացումները պայմանավորված են բուհեր ընդունելության գործընթացի ընթացիկ կարգավորման անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով, որ վերանայվել է հանրակրթության պետական չափորոշիչը, սահմանվել են միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական նոր պահանջներ, մշակվել և հաստատվել են նոր առարկայական ծրագրեր, ուսումնական պլաններ, դասագրքեր և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր:

Ընդունելության քննությունների գործընթացում խելամիտ հարմարեցումներ՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող անձանց համար

Բուհեր ընդունելության կարգում ավելացվում է նոր կետ, ըստ որի՝ ընդունելության համապատասխան փուլերի հայտագրման ժամկետների ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդները կամ նրանց օրինական ներկայացուցիչները դիմում են ԳԹԿ, ներկայացնում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը հավաստող համապատասխան փաստաթղթեր՝ բժշկական տեղեկանքներ, որպեսզի ընդունելության քննությունների ընթացքում ապահովվեն խելամիտ հարմարեցումներ: Դրանց թվում են նաև բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցները, անհատական տեխնիկական միջոցները, ժեստերի թարգմանիչները և այլն:

Մինչև 2029-2030 ուսումնական տարի ընդունելության կազմակերպման փոփոխություններ չեն լինի

Որոշմամբ ամրագրվում է, որ 2026-2027, 2027-2028, 2028-2029 ուսումնական տարիների ընդունելությունը կկազմակերպվի Արարատյան բակալավրիատի քննություններով, ինչպես կազմակերպվել է նախորդ ուսումնական տարիներին:

Արդեն 2029-2030 ուսումնական տարվանից, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի համաձայն, ընդունելության մրցույթի կազմակերպումը կվերապահվի բուհերին:

«Շտեմարաններ» հասկացությունը փոխարինվում է

Ըստ վերոնշյալ կարգի՝ ընդունելության միասնական քննությունները կազմակերպվում են ԿԳՄՍՆ կողմից հաստատված առարկայական ծրագրերով, հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով, շտեմարաններով: Վեջիններս այլևս չեն հրատարակվում և չեն կիրառվում որպես բուհերի ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող առաջադրանքների, թեստերի մշակման աղբյուր։

Հետևաբար, միասնական քննությունների կազմակերպման գործընթացում քննական նյութերի համապատասխանությունը նոր չափորոշիչով սահմանված առարկայական ծրագրերին և դասավանդված ուսումնական նյութին ապահովելու նպատակով՝ սույն որոշմամբ «շտեմարաններ» հասկացության փոխարեն ամրագրվում է «ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր» ընդհանուր հասկացությունը: Այն ներառում է նաև հանրակրթական ուսհաստատություններում գործածության երաշխավորված համապատասխան մոդուլները՝ որպես հիմնական ուսումնական ռեսուրսներ։

Վերջնաժամկետի փոփոխություն ընդունելության առաջին փուլում

Հստակեցվել է, որ ընդունելության առաջին փուլում դիմում-հայտ ներկայացրած դիմորդը կարող է փոփոխություններ կատարել կամ հրաժարվել դիմում-հայտից մինչև դեկտեմբերի 25-ը:

Ընդունելության առաջին փուլն ընդգրկում է դեկտեմբերի 15-25-ը ընկած ժամանակահատվածը:

Բացի այդ՝ որոշմամբ կատարվել են նաև մի շարք այլ տեխնիկական փոփոխություններ:

Որոշումը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից, ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից։


Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են


Հայաստան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել իրականացված և ընթացիկ հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքներին: 2024 թ․ դեկտեմբերից մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 973 մլն 736 հազար դրամ։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կատարված հիմնական աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանք եղել են իր անմիջական ուշադրության կենտրոնում: Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում նախարարն ամենշաբաթյա այցեր է կատարել հուշահամալիր՝ աշխատանքներին հետևելու նպատակով: Նշվել է, որ հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով հուշարձանի նորոգման մասնագիտական բոլոր պահանջները։

Հիմնանորոգվել են կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև հավերժության տաճարի մույթերը։

Անցկացվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել է մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացում։ Մաքրվել է նախկին քայքայված ջրամեկուսիչ շերտը, մույթերի քայքայված բետոնե հիմնակմախքի ամրակայումն ու ջրամեկուսացումն իրականացվել են հատուկ ժամանակակից նյութերով։ Փոխվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածում նոր սալահատակներ են տեղադրվել։

Հուշապատի երկայնքով նոր ճեմուղի է կառուցվել, իրականացվել է հուշահամալիրի կանաչապատ գոտու բարեկարգում, ինչպես նաև ոռոգման ցանցի հիմնանորոգում։

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման նախագիծը քննարկվել և հաստատվել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում, աշխատանքների ողջ ընթացքում նախագծող ճարտարապետական խումբն իրականացրել է հեղինակային վերահսկողություն։

Միաժամանակ, արդեն իսկ իրականացվել են թանգարան-ինստիտուտի արևմտյան մասնաշենքի հարթ տանիքի ծածկի գոյություն ունեցող շերտերի քանդման, քայքայված և վնասված բազալտե սալերով երեսպատված շերտերի և բազալտե թասակների ապամոնտաժման, տանիքի ծածկի ջրամեկուսացման, պարապետների բազալտե սալերով երեսպատման, բազալտե թասակների տեղադրման աշխատանքները։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, հուշահամալիրը բաց կլինի բոլոր այցելուների համար։ Նորոգման աշխատանքների ողջ ընթացքում թանգարանը միշտ բաց է եղել։




ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի ապրիլ ամսվա տնտեսական զարգացման ամփոփագիրը


Բիզնես


Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի ապրիլ ամսվա տնտեսական զարգացման ամփոփագիրը, որը հասանելի է նաև Համաշխարհային բանկի կայքում՝ անգլերեն և հայերեն։



Հայաստանը ՀԱՊԿ-ում ակտիվ աշխատանքի վերադառնալու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի. ՀՀ վարչապետ

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ակտիվ աշխատանքի վերադառնալու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի։ Այս մասին նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով բազմակողմ ձևաչափերում համագործակցությունների վերաբերյալ դրույթները, որոնք տեղ են գտել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։  

«ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը, ինչպես գիտեք, սառեցված է, և ակտիվությանը վերադառնալուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի։ Եվ սա արձանագրված է մեր նախընտրական ծրագրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով բազմակողմ մյուս ձևաչափերում Հայաստանի մասնակցությանը՝ Փաշինյանը նշել է, որ բազմակողմ ձևաչափերում Հայաստանի Հանրապետության ներգրավվածությունը կարևոր է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունն առավել արդյունավետ դարձնելու համար։  

«ՄԱԿ-ում և նրա մասնագիտացված առանձին մարմիններում, ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում, ԱՊՀ-ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Եվրոպական քաղաքական համայնքում Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ակտիվ անդամ։ Հայաստանի Հանրապետությունը դարձավ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ և կշարունակի աշխատանքներն այդ ձևաչափում,- ասել է վարչապետը։

Նա հիշեցրել է, որ 2026 թվականի հոկտեմբերից Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է ՄԱԿ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ (COP 17) համաժողովի նախագահությունը՝ շուրջ երկու տարի հանդիսանալով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գլոբալ որոշումների ընդունման կենտրոնական դերակատարում ունեցող երկիր, ինչը Հայաստանին բերելու է և՛ բնապահպանական, և՛ միջազգային մակարդակում լավագույնս դիրքավորվելու մեծ հնարավորություններ։

«Հետաքրքրված ենք նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցությամբ։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանը կդիտարկի բազմակողմ այլ ձևաչափերում իր մասնակցության կամ դրանց հետ համագործակցության հարցը»,- նշել է ՀՀ վարչապետը։

Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

ՆԳՆ-ն՝ 2026 թվականի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատոնի ընթացքին


Ապրիլի 18-19-ը «Մերիդիան էքսպո» կենտրոնում անցկացվել է Career City Fest-ը՝ լավագույն գործատուների ամենամեծ և սպասված կարիերայի փառատոնը, որին առաջին անգամ մասնակցել է նաև ՆԳ նախարարությունը։ Փառատոնի մեկնարկն ազդարարել է Ոստիկանության գվարդիայի նվագախմբի շքերթը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դրական է գնահատել նման ձևաչափով միջոցառումներին գերատեսչության մասնակցությունը՝ այն դիտարկելով նոր կադրեր ներգրավելու լավ հնարավորություն։ Արփինե Սարգսյանը զրուցել է ծառայողների հետ, ծանոթացել տաղավարում ներկայացված տեխնիկական միջոցներին։

«Կարիերայի փառատոնը հնարավորություն է տալիս ավելի անմիջական շփվել երիտասարդների հետ, ներկայացնել ծառայության առանձնահատկությունները և ոգեշնչել, որպեսզի ներգրավենք մեր շարքերը»,- նշել է ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Արմինե Վարդանյանը։

«Այս միջոցառման ընթացքում ներկայացնում ենք Փրկարար ծառայության աշխատանքը և այն հմտությունները, որոնք պետք են մասնագիտությունն ընտրելու համար»,- ասել է ՓԾ ԵՔՓՎ թիվ 11 ՀՓՋ հրշեջ-փրկարար Սրբուհի Ֆախուրյանը։

«Ներկայացնում ենք Պարեկային ծառայությունում առկա հատուկ միջոցները, որոնք բաժանվում են երկու մասի՝ ամենօրյա ծառայության համար նախատեսված և արտակարգ իրավիճակներում օգտագործվող հատուկ միջոցներ, նաև դրանց կիրառման կանոնները, տարբերակները»,- նշել է ՊԾ Երևան քաղաքի գնդի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արտյոմ Սարգսյանը։

ՆԳ նախարարության տաղավարում այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու ոչ միայն Պարեկային և Փրկարար ծառայությունների տեխնիկական հագեցվածությանը, այլև ծառայողների հետ զրուցելու ոլորտներում մասնագիտական աճի և կարիերայի առաջխաղացման հնարավորությունների մասին։

«Կարիերայի փառատոնին այցելուները մեծ հետաքրքրությամբ մոտենում են մեր տաղավարին, աշխատանքի վերաբերյալ հարցեր են տալիս, և մենք սիրով պատասխանում ենք»,- նշել է ՓԾ ԵՔՓՎ թիվ 7 ՀՓՋ հրամանատար Ահարոն Գևորգյանը։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Մարիամ Կարապետյանի խոսքով՝ հարցերը բազմազան են՝ տրանսպորտային միջոցներից, տեխնիկապես հագեցվածությունից, լրակազմից սկսած մինչև մոտոցիկլի սպառազինություն, հագեցվածություն։

Ծառայողները կիսվել են փորձով, ներկայացրել` հաղթահարած մարտահրավերները, գրանցած ձեռքբերումները, նաև ծառայության շարքերը համալրելու վերաբերյալ տրամադրել խորհրդատվություն։

Փառատոնի օրակարգը նաև հագեցած էր աշխատաշուկայի և կարիերայի զարգացման արդի թեմաներին նվիրված պանելային քննարկումներով։

«Աշխատանքի ապագան 2030-ին» խորագրով քննարկմանը մասնակցել է ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը։

Նա ներկայացրել է կայուն աշխատանքի վերաբերյալ ավանդական ընկալումները՝ նշելով, որ դրանց վերաբերյալ կարծրատիպերը առաջիկա տարիներին կփոփոխվեն՝ պայմանավորված թվային գործիքակազմերի շեշտակի զարգացմամբ։ Նրա խոսքով՝ պետական կառավարման համակարգում ընթացող թվայնացման գործընթացները, մարդկային ռեսուրսների կառավարման նոր մշակույթը, ինչպես նաև արդյունքահեն և ռիսկահեն կառավարման մոտեցումները ձևավորելու են նոր իրականություն։

Նատալի Սահակյանը կիսվել է ՆԳ նախարարության փորձառությամբ՝ ներկայացնելով ենթակա ծառայությունների նորացման, կադրերի հավաքագրման, իրականացվող բարեփոխումների արդյունավետության և արժանիքահենք աշխատանքային միջավայրի ձևավորման գործընթացների վերաբերյալ մանրամասներ։

Քննարկվել են նաև կարիերայի ձևավորման վրա ազդեցություն ունեցող ժամանակակից տեխնոլոգիաների, նոր հմտությունների և աշխատաշուկայի փոփոխություններին առնչվող հարցեր։



ՌԴ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման համար. Պեսկով


Քաղաքականություն


Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ աջակցություն՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս պահին Ռուսաստանի Դաշնությունը չի հանդիսանում բանակցային գործընթացի միջնորդ։ Սակայն, ինչպես բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներում, մենք պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած պահանջված աջակցություն՝ խաղաղ կարգավորման հասնելու և համապատասխան համաձայնագիր կնքելու նպատակով»,- նշել է նա։

Միաժամանակ Պեսկովը հույս է հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կշարունակվեն, և հակամարտությունը չի վերածվի ուժային սցենարի։ «Հուսով ենք, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և այդ կերպ հնարավոր կլինի խուսափել իրադարձությունների հետագա զարգացումից ուժային սցենարով»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ռազմական հակամարտության շարունակման դեպքում հնարավոր են ավելի ծանր հետևանքներ՝ ինչպես տարածաշրջանային անվտանգության, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար։