Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը։

Ինչպես Freedom Broker Armenia–ին հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը, երկրորդ փուլի շրջանակում տեղաբաշխված դոլարային պարտատոմսերի պայմաններն էին` անվանական ծավալը՝ 10 միլիոն ԱՄՆ դոլար, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8,75%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ եռամսյակային: 

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, բանկային, ներդրումային և բարձր տեխնոլոգիական ոլորտները ներկայացնող ընկերությունները։

«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, հիմնադրված 2021 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ձևավորվել է որպես դուստր և այլ ընկերություններում ներդրումներ կատարող «հոլդինգային» ընկերություն, որը միավորում է դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում և ստեղծում բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։ 

Հոլդինգը միավորել է կախյալ և դուստր ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգային ինտեգրացիա, ֆինթեք, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր, էներգետիկա և շինարարություն, հյուրընկալության ոլորտ, գինեգործություն և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարում։ Այսօր Հոլդինգի գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ։

Freedom Broker Armenia-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական Freedom Holding Corp. հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում (FRHC տիկեր)։ Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 7,5 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 12,4 մլրդ դոլար (2026թ. մարտի դրությամբ)։

Եվրոպացիների մեծ մասը ցանկանում է, որ անչափահասների մուտքը սոցցանցեր արգելվի

POLITICO European Pulse-ի կողմից ԵՄ 6 խոշոր երկրներում անցկացված նոր հարցումը ցույց է տվել, որ եվրոպացի քաղաքացիների 4-ից 3-ը կարծում է, որ կառավարությունները պետք է սահմանեն սոցիալական ցանցերի համար նվազագույն տարիք։

Հարցվածների կեսը նշել է, որ նվազագույն տարիքը պետք է լինի 16 տարեկանը, մինչդեռ 4-ից մեկը նշել է, որ տարիքը պետք է լինի 13-15։

Միայն 4 տոկոսն է նշել, որ սոցիալական ցանցերի օգտագործման համար տարիքային սահմանափակումներ չպետք է լինեն, մինչդեռ 22 տոկոսը նշել է, որ սահմանափակումները պետք է թողնվեն ծնողների հայեցողությանը։

Հարցումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ եվրոպական կառավարությունները շարունակում են միջոցներ ձեռնարկել երեխաների մուտքը սոցցանցեր կանխելու համար։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նման արգելքի կողմնակիցներ են։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այս շաբաթ հայտարարել է 15 տարեկանից փոքր անձանց համար սոցցանցերի արգելքի մասին, որն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարից։

Եվրոպական հանձնաժողովը ևս քննարկում է սոցցանցերի համար տարիքային սահմանափակման կանոն սահմանելու հարցը։

Սակայն նման արգելքի քննադատները պնդում են, որ դրանք անարդյունավետ են երեխաներին առցանց վնասներից պաշտպանելու հարցում և իրականում խախտում են երեխաների իրավունքները:

Նման միջոցառումները «վտանգավոր են և սոցիալապես անընդունելի»․ մարտի սկզբին բաց նամակում գրել էին անվտանգության և գաղտնիության 371 փորձագետներ։

Իտալիայում և Լեհաստանում հարցվածներն ամենաշատն են կողմ սահմանափակումներին (համապատասխանաբար՝ 84 և 83 տոկոս), որին հաջորդում է Բելգիան (76 տոկոս): Գերմանիայում և Իսպանիայում հարցվածների 70 տոկոսը համաձայն է սահմանափակումներին։

Շիրակի մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն. վերջինը հայտնվել է դաշտում. կա 5 զոհ, 3 վիրավոր

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք…

Շիրակի մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն. վերջինը հայտնվել է դաշտում. կա 5 զոհ, 3 վիրավոր

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք…

Այս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. Սուրենյան


Հայաստան


2026 թվականի հունվար-մարտ ամիսներին հանրապետության որոշ տարածքներում թափվել է նորմայի քառապատիկի չափ տեղումներ: Արագած լեռան հարավային լանջերին՝ Ամբերդ-Արագած հատվածում, ունեցել ենք  նորմայի քառապատիկի չափով տեղումներ, թափվել են նորմայի 468 տոկոսի չափով տեղումներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Վերջին օրերը կրկին տեղումնառատ են: Հայաստանը հզոր ցիկլոնի ազդեցության գոտում է, մասնավորապես վերջին օրերին բավականին առատ տեղումներ են գրանցվել, ունենք հատվածներ, որտեղ երկու օրվա ընթացքում արդեն թափվել է ապրիլի տեղումների քանակի՝ 50-60 տոկոսի չափ տեղում:

Ձյան ծածկը հանրապետության տարածքում բավականին բարձր է: Ձյան ծածկ ունենք նույնիսկ Լոռու և Տավուշի մարզերում: Այս պահին էլ ձյուն է տեղում Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքի առանձին հատվածներում: Ձյան ծածկը ամենաբարձրը «Արագած» բարձրլեռնային օդերևութաբանական կայանում է, կազմում է 311 սմ»,- ասաց նա:

Մինչև այսօր Արարատյան դաշտում և Երևանում 20 աստիճան և 20 աստիճանից բարձր ջերմաստիճան չի գրանցվել, մինչդեռ անցած տարի այս շրջանում 20-25 աստիճան տաքություն է եղել: Բայց սա էլ, ըստ Սուրենյանի, ունի իր դրական կողմը, քանի որ այս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը:



Ինչ թվեր են արձանագրվել. սուր շնչառական վարակներով դեպքերից մանրամասներ


2026թ.-ի 14-րդ շաբաթվա ընթացքում (30.03․2026-05.04.2026) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) նոր դեպքերի թիվը կազմել է 93, որը 14%-ով աճել է նախորդ շաբաթվա…