Լիբանանում զոհերի թիվը հասել է 2496-ի

Հեզբոլլահի և Իսրայելի միջև պատերազմի սկսվելուց ի վեր Լիբանանում զոհերի թիվը հասել է 2496-ի․ հայտնում է Լիբանանի Առողջապահության նախարարությունը։

Վիրավորների թիվը հասել է 7725-ի։

Պատերազմի պատճառով տեղահանվածների թիվը գերազանցել է 120․000-ը։

Չնայած հրադադարի հայտարարմանը և դրա հետագա երկարաձգմանը՝ հակամարտությունը շարունակվում է։

Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ։

Եվրոպական 7 ընկերության նկատմամբ սանկցիաներ են կիրառվել


Չինաստանը եվրոպական յոթ ընկերությունների հանդեպ սանկցիա է կիրառել։ Պատճառն այն է, որ այդ երկրները թայվանյան իշխանություններին զենք զինամթերք են մատակարարել։…

Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա

Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա

Հռոմի պապը  դատապարտում է ԱՄՆ-ում մահապատժի կիրառման սպառնալիքը

Հռոմի պապ Լևոն 14-րդ-ը  ապրիլի 24-ին դատապարտել է մահապատիժը՝ կոչ անելով վերացնել այն Միացյալ Նահանգներում։

Պապն այդ հայտարարությունն արել է հենց այն պահին, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քայլեր էր ձեռնարկում դաշնային կալանավորների մահապատժի մեթոդները ընդլայնելու ուղղությամբ։

Պապը նշել է, որ կաթոլիկ եկեղեցին սովորեցնում է, որ յուրաքանչյուր մարդկային կյանք սուրբ է՝ բեղմնավորման պահից. գրում է Reuters-ը։

«Այսօր խաբված քաղաքացու օրն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Այսօր խաբված քաղաքացու օրն է»․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Այսօր ապրիլի 25-ն է՝ խաբված քաղաքացու օրը։

Ժամանակին էլ մի ֆիլմ կար, որի գլխավոր հերոսին պատժում են նրանով, որ թույլ չեն տալիս նրան սուտ խոսել, և դրանից հետո նա ում հանդիպում է, միայն ճշմարտությունն է ասում։ Պատկերացրեք՝ նույնը տեղի ունենար այսօր Հայաստանում։ Այսօրվա միջոցառման ժամանակ Հայաստանի վարչապետը դուրս գար բեմ և չկարողանար էլ խաբել․․․»։

Որ ընկերություններն էին մասնակցում խորոված փարթիին և ովքեր էին DJ-ները


Այսօր՝ Երևանի սրտում, իշխանությունը խորոված փարթի էր կազմակերպել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս կերպ նշում էին քաղաքացու օրը։ «Խաղաղության ձայնը» երաժշ…

«Կարապետյանը ՀՀ-ում ստանձնած պաշտոնի հաշվին չի հարստացել․ օլիգարխները ՔՊ-ում են»․ Ոսկան Սարգսյան

«Կարապետյանը ՀՀ-ում ստանձնած պաշտոնի հաշվին չի հարստացել․ օլիգարխները ՔՊ-ում են»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառել է․ «Քաղաքացու տված դասի համը կալուգացի օլիգարխենց բերաններն է մնալու» ու հայտարարել է. «Էն օրը նայում եմ՝ կալուգացի օրիգարխենք ասում են, թե իրենք երկու ամսից վարչապետ են լինելու։ իրենց թվում է՝ մտել են ավտոյի խանութ, ավտո են պատվիրել, աշխատողն էլ ասել է՝ ձեր ուզածը երկու ամսից նոր կլինի․․․»։ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հիմա 2018 թվականի գարունն է, ժողովուրդն էլ իրենով ու ՔՊ-ով հիացած է։ Նա չի ըմբռնում, որ Հայաստանի ոչ մի մի իշխանություն համապետական ընտրություններում 2 անգամից էլ ավել վստահության քվե չի ստացել, իսկ իրենցն արդեն 3-րդ ընտրությունն է։ Փաշինյանին թվում է , թե կարելի է Ադրբեջանին շարունակ զիջումներ անելով, ընտրություններից առաջ թոշակները մի քիչ բարձրացնելով, ասֆալտ անելով՝ հանրության ուշադրությունը շեղել Արցախի կորստից, 5 հազար զոհից, Հայաստանի սահմանամերձ տարածքների շարունակվող օկուպացիայից, Ադրբեջանի պահանջների շարունակ կատարումից, ավելի քան 15 միլիարդ դոլար պետական պարտքից, պարգևավճարների անվան տակ պետական բյուջեի օրինականացված թալանից, իրավական բեսպրեդելից, Հայաստանում թմրամոլության և խաղամոլության համաճարակներից։
     Սամվել Կարապետյանը Հայաստանում ունեցած պետական պաշտոնի հաշվին չի միլիարդատեր դարձել, նա բոլոր գործերում հաջողակ է։ Իսկ օլիգարխները, այդ թվում՝ նորելուկ, ՔՊ-ական իշխանության մեջ ու կողքին են»։