Հրաձգություն՝ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ. կրակողը ձերբակալվել է

Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել:

Միջադեպը տեղի է ունեցել Washington Hilton-ում, Սպիտակ տան Ասոցիացիայի անդամների ընթրիքին:

Սպիտակ տանը կրակողը եղել է 31-ամյա կալիֆոռնիացի ուսուցիչ Քոուլ Թոմաս Ալենը, որը զինված է եղել հրացանով, ատրճանակով և ունեցել է բազմաթիվ դանակներ, նա ձերբակալվել է: Նա որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին, ինքն էլ վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում:

Ավելի ուշ մեկնաբանելով իրավիճակը՝ Թրամփը ասել է, որ «շատերին պարզապես դուր չի գալիս իր ձեռքբերումները նախագահի պաշտոնում»:

Դա անսպասելի էր։ Սակայն անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունը զարմանալիորեն լավ աշխատեցին։ Միջոցառումը խոսքի ազատության մասին էր. ներկա էին և՛ քաղաքական գործիչներ, և՛ մամուլ։ Կրակել են մեկ սպայի վրա, բայց զրահաբաճկոնը փրկել է նրան. կրակոցը արձակվել է շատ մոտ տարածությունից և հզոր զենքից, գրել է Թրամփը և հրապարակել կրակողի լուսանկարը:

«Հարված է հասցվել հայկական պատմական ալիքներին, հեռացվել է նաև «Զինք»-ը»․ Անի Առաքելյան (տեսանյութ)

«Հարված է հասցվել հայկական պատմական ալիքներին, հեռացվել է նաև «Զինք»-ը»․ Անի Առաքելյան

«Զինք» ազգային հարթակ նախագծի հիմնադրի Անի Առաքելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ այս գիշեր հարված է հասցվել հայկական պատմական ալիքներին․ «Այս գիշեր՝ ժամը 4-5-ի սահմաններում, հարված հասցվեց հայկական պատմական ալիքներին․ YouTube-ից հեռացվել է նաև «ԶԻՆՔ»-ը»։

Թրամփը չեղարկել է Վիտկոֆի և Քուշների այցը Իրանի հարցով բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր փեսա Ջարեդ Քուշների և հատուկ դեսպան Սթիվ Վիտկոֆի հետ Պակիստան կատարելիք այցը, որտեղ նրանք պետք է բանակցություններ վարեին իրանցի պաշտոնյաների հետ։

Սպիտակ տան ղեկավարը այս մասին հայտարարել է Fox News-ի թղթակցին։

«ԱՄՆ պատվիրակությունը չպետք է 18 ժամ վատնի թռիչքի վրա։ Նրանք կարող են մեզ զանգահարել ցանկացած ժամանակ»,- ասել  է Թրամփը։

Հիշեցնենք, որ նախօրեին Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը հայտնել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցություններ կանցկացվեն Պակիստանի Իսլամաբադում՝ ապրիլի 27-ին։

Հրաժարվել են Հորմուզի նեղուց զորքեր ուղարկել

Ինդոնեզիայի իշխանությունները հրաժարվել են մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման համար Լոնդոնի եւ Փարիզի կողմից նախաձեռնված առաքելությանը եւ զ…

Իրանը ԱՄՆ-ին Պարսից ծոցում շատ ավելի մեծ վնաս է պատճառել, քան խոստովանում են հանրայնորեն. NBC News

Վնասված գույքի նորոգումը միլիարդ դոլարներ կարժենա…

Ուղեւորությունների վրա չափից շատ ժամանակ է ծախսվել, իրանցիները կարող են զանգահարել. Թրամփ

Թրամփը չեղարկել է իր հատուկ նեևկայացուցիչների ուղեւորությունն Իսլամաբադ…