«Սահմանադրական մեծամասնություն ստանալու խնդիրը կլուծենք»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

«Սահմանադրական մեծամասնություն ստանալու խնդիրը կլուծենք»․ Արայիկ Հարությունյան

ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել ընտրական ցուցակը։ «Ցուցակում ներկայացվել է 283 թեկնածու․ մեր ցուցակի ձևավորումը սկսել էինք վաղուց՝ անցյալ տարեվերջից»,- լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Սովորաբար քաղաքական ուժերը խնդիրները դնում են իրենց առջև և փորձում են լուծել այդ խնդիրները. ես վստահ եմ, որ մենք խնդիրը կլուծենք, որովհետև վերջին մեր շփումները հանրության հետ, ընդհանուր տենդենցներն ու պրոցեսները ցույց են տալիս, որ մենք ունենք նման հնարավորություն»,- նշեց Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կկարողանան ընտրություններում ստանալ սահմանադրական մեծամասնություն, որպեսզի հնարավորություն ստանան հավանության արժանացնել Սահմանադրության նախագիծը։

Քանի միլիոնի պարտք է կուտակել Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում

Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուտաչովան Մոսկվայում, Կրեմլի մոտակայքում գտնվող իր բնակարանի կոմունալ վճարների գծով կուտակել է ավելի քան 500 միլիոն ռուբլու պարտք։…

Թուրքիայում դպրոցի վրա երկրորդ հարձակման զոհերի թիվն աճել է

Թուրքիայում դպրոցի վրա երկրորդ հարձակման զոհերի թիվն աճել է

Թուրքիայում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է։ NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 20-ը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտարարել է, որ զինված հարձակումն ահաբեկչական ակտ չէ։

Հարձակումն իրականացրած ութերորդ դասարանի աշակերտն ինքնասպան է եղել։ Նա կրակ է բացել 2 դասարաններում՝ իր հորը՝ նախկին ոստիկանին պատկանող ատրճանակով։

Սա երկրորդ նմանատիպ հարձակումն է երկու օրվա ընթացքում։ Նախորդ օրը մի երիտասարդ կրակ էր բացել Թուրքիայի արևելքում գտնվող Սիվերեկ քաղաքի դպրոցում։ Նա վիրավորել էր առնվազն 16 մարդու, նախքան ինքնասպան լինելը։

Իրանի արտգործնախարարը բանակցություններ է վարել իր չինացի և ճապոնացի գործընկերների հետ

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, ինչպես նաև իրանա-ամերիկյան բանակցությունների մանրամասները…

«ԱԺ ամբիոնն անձնական վենդետաների հարթակ է դարձրել»․ Գոհար Մելոյան

«ԱԺ ամբիոնն անձնական վենդետաների հարթակ է դարձրել»․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը «Նյուզ»-ի հետ զրույցում արձագանքել է րոպեներ առաջ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին այն մասին, թե Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կկորցնի ֆինանսական միջոցները։

«Արդյո՞ք մեզ համար զարմանալի են երկրի գործադիր իշխանության ղեկավարի կողմից նման հայտարարությունները, բնավ ոչ։ Մեր քաղաքական ուժի առաջնորդի՝ Սամվել Կարապետյանի պարագայում նա արդեն այդ փորձառությունն ունի։ ՀԷՑ–ի խլումը, սեփականության խլում է դասական իմաստով։ Սա, կարծում եմ, որևէ մեկիս, բնավ, չի զարմացնում։ Այս մարդն ԱԺ–ի ամբիոնը, որը պետք է մարդկանց խնդիրների լուծման հիմնական հարթակ լինի և պետական հարցերի բարձրաձայնման հարթակ, դարձրել է անձնական վենդետաների առարկա։ Նրանք բակային մակարդակի խոսույթ են կիրառում»,- նշել է Գոհար Մելոյանը։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Փաշինյանի այս հայտարարությանը հերթական իրավական գործընթացը հաջորդի և նոր քրեական վարույթներ նախաձեռնվեն, Մելոյանը պատասխանել է․ «Այս հայտարարությունը ևս մեկ հիմնավոր պատճառ է, թե ինչու ՀՀ քաղաքացիները հունիսի 7-ին պետք է գնան ընտրատեղամասեր և «ոչ» ասեն ՔՊ–ին ու ընտրեն արժանապատիվ կյանքը իրավական պետությունում։ Հենց այս փոփոխությունն է, որ մենք ուզում ենք բերել։ Մենք ուզում ենք փոխել այն իրականությունը, երբ պետական պաշտոնյաները իրենց թույլ են տալիս անել այն, ինչ ուզում են, առաջնորդվել բացառապես անձնական մոտիվներով ու քաղաքական շահով՝ քար նետելով մեր պետության իրավական և ժողովրդավար բնույթին և մեր սերունդների ապագային՝ հենց պետականության գոյի տեսանկյունից»։