Թուրքիայում դպրոցի վրա երկրորդ հարձակման զոհերի թիվն աճել է

Թուրքիայում դպրոցի վրա երկրորդ հարձակման զոհերի թիվն աճել է

Թուրքիայում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է։ NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 20-ը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտարարել է, որ զինված հարձակումն ահաբեկչական ակտ չէ։

Հարձակումն իրականացրած ութերորդ դասարանի աշակերտն ինքնասպան է եղել։ Նա կրակ է բացել 2 դասարաններում՝ իր հորը՝ նախկին ոստիկանին պատկանող ատրճանակով։

Սա երկրորդ նմանատիպ հարձակումն է երկու օրվա ընթացքում։ Նախորդ օրը մի երիտասարդ կրակ էր բացել Թուրքիայի արևելքում գտնվող Սիվերեկ քաղաքի դպրոցում։ Նա վիրավորել էր առնվազն 16 մարդու, նախքան ինքնասպան լինելը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *