
ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել ընտրական ցուցակը։ «Ցուցակում ներկայացվել է 283 թեկնածու․ մեր ցուցակի ձևավորումը սկսել էինք վաղուց՝ անցյալ տարեվերջից»,- լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Սովորաբար քաղաքական ուժերը խնդիրները դնում են իրենց առջև և փորձում են լուծել այդ խնդիրները. ես վստահ եմ, որ մենք խնդիրը կլուծենք, որովհետև վերջին մեր շփումները հանրության հետ, ընդհանուր տենդենցներն ու պրոցեսները ցույց են տալիս, որ մենք ունենք նման հնարավորություն»,- նշեց Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կկարողանան ընտրություններում ստանալ սահմանադրական մեծամասնություն, որպեսզի հնարավորություն ստանան հավանության արժանացնել Սահմանադրության նախագիծը։