Անհնար է միաժամանակ ղեկավարել բանակը և մեկնել արտասահման․ Իսրայելի ՊԲ ԳՇ պետը չեղարկել է ԱՄՆ այցը

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը չեղարկել է ԱՄՆ կատարելիք այցը՝ բանակի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ֆոնին։

Զամիրը պետք է հանդիպեր ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատարի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի հետ։ Կողմերը նախատեսում էին քննարկել ռազմական համագործակցությունը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և անվտանգային այլ սպառնալիքներ։

Այնուամենայնիվ, Զամիրն ամերիկացի գործընկերներին հայտնել է, որ հաշվի առնելով ներկա իրավիճակն ու բոլոր ուղղություններով մարտական պատրաստականության բարձր մակարդակը՝ նպատակահարմար չի համարում լքել Իսրայելը և միջոցառումները ղեկավարել հեռավար կարգով։

«Անհնար է միաժամանակ ղեկավարել բանակը և թռչել արտասահման», – հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնյան։

Ավելի վաղ Զամիրը բարձրացրել էր բանակի մարտական պատրաստականության մակարդակը և հրամայել հրամանատարներին մնալ իրենց պաշտոններում՝ Թիշրեյի տոնից առաջ, որը համարվում է զգայուն անվտանգային ժամանակահատված։

 

«Շատ էկզոտիկ զանգ ունեք». զավեշտալի իրավիճակ

Այսօր Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկումը մի պահ ընդհատվել է զավեշտալի միջադեպի պատճառով։

Նիստի ընթացքում հանկարծ հեռախոս է սկսել զանգել։ Մի քանի վայրկյան շարունակ նիստին ներկա պատգամավորները չեն հասկացել, թե ում հեռախոսն է զանգում, ինչի հետևանքով ներկաներից ոմանք սկսել են միմյանց նայել։

Իրավիճակին արձագանքել է ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով, որ զանգող հեռախոսն իրենը չէ և զուր են նիստի մասնակիցները նայում իր կողմը։

Մի քանի վայրկյան անց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը հասկացել է, որ զանգող հեռախոսը հենց իրենն է։ Նա գրպանից հանել է հեռախոսը, սակայն միաժամանակ պնդել է, թե այդ երաժշտությամբ զանգ դրված չէ իր հեռախոսին:

«Շատ էկզոտիկ զանգ ունեք»,- ասել է Մանուկյանը՝ դիմելով Համբարձումյանին:

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով

Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ 

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 4-5-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Հոկտեմբերի 1-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-5, 4-ի գիշերը ևս 3-6 աստիճանով։

Անհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի գլխավորությամբ այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիպում «Անհայտ…

Առանց Իրանի մասնակցության՝ ռեգիոնում ոչ մի ապահովություն չի լինի

Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ռեգիոնում, որտեղ Իրանն է գտնվում, չեն կարողանալու նավթ վաճառել, ոչ մեկ նավթ չի վաճառելու եւ ոչ մի ենթակառուցվածք ապահով ու անվտանգ չի լինելու՝ առանց Իսլամական Հանրապետության մասնակցության։ Այս մասին հայտնում է İRNA լրատվական գործակալությունը։ Այս կերպ նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցի մասին արված վերջին հայտարարություններին։

Նա շեշտել է, որ եթե Իրանի անվտանգությունը չի ապահովվում, ապա ռեգիոնում ոչ մի ենթակառուցվածքի անվտանգություն ապահովել հնարավոր չի լինելու։

Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ձերբակալվածը ՀՀ քաղաքացի է

Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ձերբակալվածը Հայաստանի քաղաքացի է․ այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նրա հանրային պաշտպան Թեոնա Փերաձեն։

Նրա խոսքով՝ 40-ն անց տղամարդը Վրաստան էր ժամանել որպես զբոսաշրջիկ, իսկ այժմ օգտվում է լռելու իրավունքից, մինչդեռ դատարանը նրա նկատմամբ կալանք է կիրառել։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ գործը քննվում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով՝ ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու փաստով։

Կիսանդրին այժմ ծածկված է, վնասվել է դեմքի հատվածը, սակայն քննությունը դեռ չի հրապարակել, թե ինչով է վնասվել հուշարձանը, ինչ ապացույցներ կան և որն է հնարավոր շարժառիթը։

Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ հետևում է գործի ընթացքին, իսկ նախնական դատական նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին։

Արարատի մարզում Opel Astra-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկը հայտնվել է մեքենայի սրահում․ կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Ռազմիկ Չ․-ն…

Բարսելոնայում ակտիվիստները ճամբար են ստեղծել Կատալոնիայի հրապարակում․ El Mundo

Բարսելոնայում ակտիվիստները վրաններ են տեղադրել Կատալոնիայի հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելով երկրում տիրող բնակարանային ճգնաժամի դեմ։ Այս մասին հայտնում է El Mundo…

Այս գիրքը գերազանցել է բոլորին․ ո՞րն է պատճառը

Մարգարիտա Սիմոնյանի՝ Տիգրան Քեոսայանին նվիրված հուշագրությունը հայտնվել է Մոսկվայի գրախանութների շաբաթական ամենավաճառվող գրքերի ցանկի առաջին հորիզոնականում։

«Ոչ առաջին սեր. վշտի և ուրախության խոստովանություն» գիրքը ներկայացվել է ընթերցողներին օգոստոսի վերջին և կարճ ժամանակ անց դարձել է մայրաքաղաքի գրախանութներում պահանջված հրատարակություններից մեկը։ Սեպտեմբերի 21-27-ի վաճառքների արդյունքներով այն գլխավորել է «Ինչ է ընթերցում Մոսկվան» վարկանիշը։

Սիմոնյանի հուշագրության հիմքում նրա ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ կապված հիշողություններն են։ Հեղինակը գիրքը ներկայացրել է որպես Քեոսայանին նվիրված գրական աշխատանք։ Հետագայում նախատեսվում է հրատարակության աուդիոտարբերակի թողարկումը, որի համար նախատեսվում է արհեստական բանականության միջոցով վերարտադրել ռեժիսորի ձայնը։

Գրքի վաճառքի հետ կապված Սիմոնյանը հայտնել է նաև իր ֆինանսական նախաձեռնության մասին․ հրատարակությունից ստացված ամբողջ հասույթը նախատեսվում է տրամադրել ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումներից տուժած մարդկանց։

Իրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը

Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել,…