
Մենք ցանկանում ենք վերսկսել համագործակցությունը վրացական իշխանությունների հետ, սակայն նրանք պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն դրա համար, ասել է Եվրոպական Միութ…
Փարիզում այրվել է ամենահին պարենային շուկան
Ինչո՞ւ են վարկ վերցնում, եթե բյուջեն գումարի խնդիր չունի. Ղահրամանյան

Ինչո՞ւ են վարկ վերցնում, եթե բյուջեն գումարի խնդիր չունի. Ղահրամանյան
Փաշինյանն ասում էր՝ տարիներով երկիրը թալանվել է, ինքը գալիս է, որ թալանը հետ բերի, ի՞նչ արեց

Փաշինյանն ասում էր՝ տարիներով երկիրը թալանվել է, ինքը գալիս է, որ թալանը հետ բերի, ի՞նչ արեց
Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած կինն ու նրա 2 երեխաները տուժող են ճանաչվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից Շաքիում հրազենային վիրավորում ստացած կինն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել: Այս մասին ABC Media-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել էր Շաքի գյուղի տներից մեկը, կրակոցներ արձակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան։ Հարձակման հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել նաև նրա երեխաները։
Բանակի կառավարման մեջ մեծ խնդիր կա. կտրուկ միջոցների է պետք գնալ. Ասլանյան
Փաշինյանը՝ ապառնի ժամանակով այլմոլորակային – Հրապարակ

Նիկոլ Փաշինյանից եթե հանենք ապագա խոստումները, նրանից ոչինչ չի մնա։ Պարզվում է՝ պատմությունն այլևս այն չէ, ինչ տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Նրա քաղաքական աշխարհում ամեն ինչ ապագայում է։ Խաղաղությունը՝ ապագայում, բարեկեցությունը՝ ապագայում, երջանկությունը՝ ապագայում, բարեկեցությունը՝ ապագայում։ Երբեմն թվում է, թե նա այլմոլորակային էակ է, որը իջել է երկիր, որպեսզի ապառնի ժամանակով ասի․ «Ժողովուրդ ջան, ինչ եղել՝ եղել է, անցյալը մի կողմ դրեք, ներկային էլ շատ մի նայեք, եկեք ապագայում տեսնենք՝ ինչ է լինելու»։
Հարմար մոտեցում է։ Անցյալն արդեն հարցեր է առաջացնում, ներկան՝ պատասխաններ պահանջում, իսկ ապագան դեռ ոչինչ չի պահանջում։ Այնտեղ կարելի է ամեն ինչ խոստանալ՝ առանց հաշվետվության ու պատասխանատվության։ Բայց մի փոքրիկ խնդիր կա։ Շենքը չեն կառուցում՝ նախապես հայտարարելով, որ ապագայում այն կանգուն է լինելու։ Նախ հիմք են փորում, ամրացնում, հետո պատերն են բարձրացնում։ Իսկ եթե հիմք չկա, ինչքան էլ տանիքի մասին խոսես, շենքը չի հայտնվելու։
Երբեմն տպավորություն է, թե Փաշինյանը մոռացել է նույնիսկ շինարարության տարրական կանոնները։ Կամ գուցե նրա պատկերացրած շինարարության մեջ հիմքն էլ է ապագայում փորվելու, պատերն էլ են ապագայում բարձրանալու, իսկ բնակիչներն արդեն այսօր պիտի երջանիկ լինեն ու թռչկոտեն ապագա ծրագրերով։ Նա պետությո՞ւն է կառուցում, թե՞ խոստումների պահեստ։
Պատմությունը ցանկություններով չի գրվում, այլ՝ իրադարձություններով։ Իսկ իրադարձությունները չեն ենթարկվում վարչապետի ելույթների ժամանակացույցին։
Ապագան կառուցենք, իհարկե։ Բայց ո՞րն է հիմքը։ Ի՞նչ ունեք դրված այդ շինարարության տակ՝ կատարված գործե՞ր, ամուր պետությո՞ւն, անվտանգությո՞ւն, թե՞ չկատարված խոստումների մի ամբողջ պահեստ, որի վրա ցուցանակ է կախել՝ «Ապագա»։ Ապառնի ժամանակով պետություն չեն կառուցում որովհետև պետությունը սլայդի վրա կառուցվող շենք չէ։ Նկարված տունը դեռ տուն չէ, խոստացված խաղաղությունը՝ դեռ խաղաղություն չէ։
Եվ ամենակարևորը՝ ապագան ինքնանպատակ չէ։ Այն պետք է կառուցվի ներկայի իրական հնարավորությունների, անցյալի դասերի և կատարվող գործերի վրա։ Հակառակ դեպքում ապագայի մասին անվերջ խոսելը ոչ թե առաջընթաց է, այլ ներկա խայտառակությունից փախչելու միջոց։ Իսկ վերջում կուզեի իմանալ՝ մենք որտե՞ղ են ապրում՝ ապագայի՞ թե՞ ներկայի մեջ։ Եթե ապագայի, ուրեմն Փաշինյանն ապառնի ժամանակով այլմոլորակային է։
Մարտունիում 2-ամյա երեխան անզգուշաբար քացախաթթու է խմել․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. գրում է shmahsyna.com-ը։
«2-ամյա տղան, ով տանն անզգուշաբար քացախաթթու է խմել, Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Հոկտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:25-ի սահմաններում Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխել 2-ամյա երեխայի։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ բժիշկները հայտնել են, որ երեխայի վիճակը բավարար է, իսկ նա բերվել է «սուր էկզոգեն թունավորում քացալաթթվով» ախտորոշմամբ։
Որոշ ժամանակ անց երեխային շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխա՝ մահացած վիճակում։
Մարտունու ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, իրենց գյուղի տնամերձ հողամասում խաղալու ժամանակ 2-ամյա տղան քացաքխաթթվով լցված տարա է գտել և խմել տարայի պարունակությունը, ինչն էլ դարձել է թունավորման պատճառ»,- նշում է լրատվամիջոցը։
ԵՄ-ն քննարկում է ռուսների համար նոր վիզային սահմանափակումներ մտցնելու հարցը․ Politico
Ադրբեջանը և ԱՄԷն համատեղ թռիչքամարտավարական զորավարժություններ են անցկացնում
Ադրբեջանում տեղի ունեցավ «Falcon Meeting – 2026» համատեղ թռիչքա-մարտավարական զորավարժության բացման արարողությունը, որին մասնակցում էին Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ։
Նշվել է, որ համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժությունները կազմակերպվել են երկու երկրների միջև ստորագրված «Ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության» համաձայն։
Միջոցառման ծրագրին համապատասխան՝ մասնակիցներին ներկայացվել են զորավարժությունների սցենարն ու առաջիկա խնդիրները։
Այնուհետև ցուցադրվել է ռազմաօդային ուժերի գործողությունները ներկայացնող տեսանյութ։