«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Արմավիրի բնակիչների հետ։ Շրջայցի ընթացքում հանդիպելով տաղավարներում…
Ինչու ամերիկյան պատվիրակությունը չի վերադարձել Վաշինգտոն

Չնայած Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ամերիկա-իրանական բանակցային առաջին փորձը ձախողվեց, սակայն ամերիկյան կողմի բանակցային խմբի անդամներ Սթիվ Վիթքոֆն ու Ջ…

Հունգարիայի տեղը եղել է և մնում է Եվրոպայում
Հունգարիայում ընտրություններում հաղթանակ տարած «Հարգանք և ազատություն» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ, որը վերաբերում է երկրի արտաքին քաղաքականությանն ու էներգետիկ անվտանգությանը։ Նա նշել է, որ Բուդապեշտը ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հաշվի առնելով երկրի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։
Մադյարի խոսքով՝ ո՛չ Հունգարիայի, ո՛չ էլ Ռուսաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվելու, հետևաբար էներգետիկ ոլորտում առկա կախվածությունը պարտադրում է պահպանել երկխոսությունը Մոսկվայի հետ։
Միևնույն ժամանակ, Մադյարը հստակ գծել է իր կառավարության ռազմավարական առաջնահերթությունները՝ խոստանալով վերականգնել և սերտացնել համագործակցությունը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ։ Նա շեշտել է, որ Հունգարիայի տեղը եղել է և մնում է Եվրոպայում, և երկիրը պետք է վերադառնա իր բնականոն դաշնակցային հարաբերություններին արևմտյան գործընկերների հետ։ Այս հայտարարությունը դիտվում է որպես փորձ՝ հավասարակշռելու երկրի տնտեսական շահերը և աշխարհաքաղաքական կողմնորոշումը։
Բաքու մեկնելն ուրանալու, մոռանալու մասին չէ․ Արեգ Քոչինյանը՝ ադրբեջանցիների հետ հանդիպման մասին
Հայ և ադրբեջանցի մասնագետների այս ֆորմատով չորրորդ հանդիպումն է տեղի ունեցել Բաքվում։ Կա հստակ պայմանավորվածություն, որ դրանք շարունակվելու են և դա արդեն իսկ բավականին մեծ ձեռքբերում է․ ասել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակության ղեկավար Արեգ Քոչինյանը։
Նա նշել է, որ 38 տարվա կոնֆլիկտի հետևանքները կարճ ժամանակում հասարակության մեջ փոխել չեն կարող, բայց հանդիպման գաղափարն արդեն իսկ դրական քայլ է։
«Դուք կարող եք նշել տասնյակ պատճառներ, ես կարող եմ դրանց ավելացնել հարյուրավոր պատճառներ, թե ինչու մենք չպետք է գնանք Ադրբեջան, և ինչու ադրբեջանական կողմի պատվիրակները չպետք է գան Հայաստան։ Բայց ես կարող եմ ընդամենը մեկ պատճառ նշել, թե ինչու այդ այցելությունները պետք է տեղի ունենան։ Այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը, նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատմանը և ինչ-որ չափով աջակցում են նաև երկու երկրների իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին։ Մեր հետ հանդիպումներում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությունը մեզ վստահեցնում են, հորդորում են, համոզում են, որ Հայաստանի և Ադրբեջանի մեջ արդեն իսկ կա խաղաղություն։ Խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, այդ խաղաղությունը հիմա ընդլայնման, խորացման փուլում է, ու սա երևի թե կարևոր է»,-ասել է Քոչինյանը։
Անդրադառնալով անցյալը մոռանալու, ուրանալու մասին մեղադրանքներին՝ Քոչինյանն ասել է, որ իրենց նախաձեռնությունը անցյալը մոռանալու, ուրանալու, փոխելու, սրբագրելու, խմբագրելու մասին չէ:
«Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը առկա նարատիվների, առկա պատմության, առկա իրականության կողքին նոր նարատիվներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին է։ Կհաջողվի այն, թե ոչ, բնականաբար որևէ մեկը երաշխիք չի կարող տալ, ինչպես և չի կարող երաշխիք տալ խաղաղության գործընթացի հաջողել-չհաջողելու վերաբերյալ, որովհետև դա էլ իր հերթին կապված է բազմաթիվ գործընթացների հետ։ Հաստատ է միայն, որ թե՛ մեր աշխատանքը, թե՛ մնացած աշխատանքները, որոնք տարվում են խաղաղության հաստատման ուղղությամբ, երաշխավորված չեն, բայց երաշխավորված է, որ եթե այդ աշխատանքները չեն տարվում, ապա խաղաղություն երբեք չի լինելու»,- եզրափակել է Քոչինյանը։
Թրամփին չի հետաքրքրում Իրանի վերադարձը բանակցությունների սեղան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցերին, անտարբերություն է հայտնել Իրանի հետ բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ։ Խոսելով Վաշինգտոնում՝ նախագահը շեշտել է, որ իր համար էական չէ՝ երբ պաշտոնական Թեհրանը կցանկանա վերադառնալ բանակցությունների սեղան։
«Ինձ չի հետաքրքրում՝ նրանք կվերադառնան, թե ոչ։ Եթե չվերադառնան, ինձ համար դա ընդունելի է»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած սցենարի։
Անդրադառնալով անցած հանգստյան օրերին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ ընթացող բանակցություններին՝ Թրամփը հայտնել է, որ իրանական կողմը հստակ հասկացնել է տվել իր նպատակների մասին։ Ըստ նախագահի՝ Թեհրանը դեռևս ձգտում է տիրապետել միջուկային զենքի և այդ մասին բացահայտ հայտարարել է բանակցությունների ընթացքում։
Նախագահ Թրամփը վերահաստատել է իր վարչակազմի անփոփոխ դիրքորոշումը՝ պնդելով, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին դառնալ միջուկային տերություն։
Սպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNN
Սպասվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հինգշաբթի կպատասխանի ԱՄՆ-ի ներկայացրած հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տարածաշրջանի խնդիրներով զբաղվող աղբյուրին։ Ավելի վաղ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանը ամերիկյան առաջարկի իր պատասխանը կուղարկվի Պակիստան, որը հանդես է գալիս որպես միջնորդ։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը և Թեհրանը մոտ են զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ մեկ էջանոց հուշագրի ստորագրմանը։ Դրանով Թեհրանը պարտավորվում է հրաժարվել ուրանի հարստացումից: Դրա դիմաց Վաշինգտոնը կվերացնի Իրանի դեմ պատժամիջոցները և թույլ կտա օգտվել արևմտյան բանկերում իրանական սառեցված միջոցներից:
Կողմերը նաև պարտավորվում են վերացնել Հորմուզի շրջափակումը։ Ըստ Axios-ի՝ մնացել է մի քանի կետ համաձայնեցնել: Իրանցի պատգամավոր Էբրահիմ Ռեզային, սակայն, հայտարարել է, որ Axios-ի հրապարակումն «ամերիկյան ցանկությունների ցուցակ» է, ոչ ավելին:
Քեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանի կողմից Քեմբրիջ կատարված այցի շրջանակներում կայացած պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներում՝ սոցիալական պաշտպանության, առողջապահության, բնակարանային ապահովման և կրթության ուղղություններով։
Քննարկումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք նախնական պայմանավորվածություններ՝ գենդերային հիմքով բռնության կանխարգելման, անօթևանության նվազեցման, կախվածությունների դեմ պայքարի, ինչպես նաև հոգեկան առողջության ծառայությունների զարգացման ուղղությամբ։ Նախատեսվում է նաև մասնագետների վերապատրաստում և միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունների դիտարկում Երևանում։
Ի նշան Երևան և Քեմբրիջ քույր քաղաքների բարեկամության և համագործակցության արժևորման` Երևանի քաղաքապետի անունից Գ. Ղարիբյանը Քեմբրիջի քաղաքապետին է հանձնել Արգիշտի հուշանվերը: