Եթե ծովային շրջափակումը շարունակվի, Իրանը պատասխան միջոցներ կձեռնարկի. Արտաքին գործերի նախարարություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացվում է բոլոր առևտրական նավեր…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Թուֆան Էրհյուրմանին:
Ինչպես հայտնում է հանրային կապերի վարչությունը՝ օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը:
Էրդողանը գործընկերոջ հետ զրույցում անհրաժեշտ է համարել, որ Իրանում տեղի ունեցած պատերազմի պատրվակով որոշ եվրոպական երկրների կողմից կղզի ուղարկված ռազմական տարրերի ներկայությունը մշտական բնույթ չկրի: Վերջինս նաև հավելել է, որ Թուրքիան ինքնահռչակ թուրքական հանրապետության պաշտպանության համար պատրաստ է յուրաքանչյուր քայլի:
Հավելենք նաև, որ հանդիպմանը ներկա է գտնվել Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը, Նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և նախագահի գլխավոր խորհրդական Զաֆեր Չուբուքջուն:
Աղբյուր՝ Ermenihaber

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը գրում է. «Ժամանակակից քաղաքականության մեջ կարևորն այն չէ, թե ինչ է տեղի ունենում, այլ՝ թե ինչպես է դա հավաքվում…