
Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր…
Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում բռնված չորս գրիզլի արջերի ԴՆԹ-ն կապվել է մոր և նրա չափահաս դստեր մահվան հետ։ Վայրի բնության ծառայության ներկայացուցիչ…
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։
Ինչպես հայտնում է Report-ը, փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը։
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական գործընկերությունը` պաշտպանության, անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
Ստորագրված հռչակագրով նախատեսվում է ընդլայնել պաշտպանական համագործակցությունը, անցկացնել համատեղ զորավարժություններ, զարգացնել կապերը պաշտպանական արդյունաբերության ոլորտում և ուժեղացնել համակարգումը ընդհանուր սպառնալիքներին հակազդելու հարցում։
Տնտեսական ոլորտում կողմերը մտադիր են ավելացնել փոխադարձ ներդրումները, զարգացնել առևտուրը ու տրանսպորտային ենթակառուցվածքները։
Համագործակցությունը կընդլայնվի նաև կրթության, գիտության, արհեստական բանականության և թվայնացման ոլորտներում։ Նախատեսվում են համատեղ հետազոտական ծրագրեր, մասնագետների վերապատրաստում և համալսարանների միջև կապերի ամրապնդում։
Կողմերը պայմանավորվել են նաև զարգացնել իրավապահ մարմինների միջև համագործակցությունը, ամրապնդել՝ սահմանային անվտանգությունը։
Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (24-3), որը ներկայացնում է Հայաստանը և Ռուսաստանը, մեկնաբանել է երեկ՝ նոյեմբերի 11-ին, Աբու Դաբիում տեղի ունեցած ծեծկռտուքը, որին մասնակցել են անպարտելի PFL-ի գործող թեթևքաշային տիտղոսակիր Ուսման Նուրմագոմեդովը և նրա թիմակիցները UFC-ի նախկին թեթևքաշային չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի հետ։
«Դա պետք է տեղի ունենար։ Դա անխուսափելի էր։ Ես զարմացել էի, թե ինչու նախորդ անգամ Մերաբն այստեղ էր, և ոչինչ տեղի չունեցավ։ Պատասխանը պետք է լիներ, և այն եղավ։ Այո՛, կարելի էր խուսափել դրանից։ Բայց դժվար է։ Գիտե՞ս, երբ մարդը հուզական վիճակում է մոտենում, երբ քո եղբորն են վիրավորել, ոչինչ չեն արել… Նա պարզապես ուզում էր նույն կերպ պատասխանել։ Կարծում եմ՝ Ուսմանն ընդհանրապես չէր ուզում կռվել։ Նա կանգնած էր, չէր ցանկանում շարունակել և մտածում էր, որ դրանով ամեն ինչ կավարտվի։ Բայց Մերաբը գազան է, անմիջապես նետվեց առաջ։
Մերաբի ընկերը պարզապես գազան է։ Ինչե՜ր էր անում։ Անջատում էր, տապալում, հարձակվում։ Լսել եմ, որ նա նույնիսկ մարտիկ չէ, այլ ըմբիշ։ Նրան պետք է միայն ծեծկռտուքների տանել։ Մեծ աղմուկ բարձրացրեց, որովհետև իսկապես գազան է։
Կարծում եմ՝ այս ամենը չպետք է շարունակություն ունենա։ Պետք է, որ նրանք պարզապես միասին նստեն, ձեռք սեղմեն։ Նա՝ Մերաբը, իր տարածքում արեց, Ուսմանը՝ այստեղ։ Այսպես ասած՝ հաշիվները հավասար են։ Հակամարտության շարունակությունը կարող է վատ հետևանքներ ունենալ։ Հիմա դաղստանցիների և վրացիների միջև նման վերաբերմունք ինչի՞ համար է պետք։ Պետք է հակառակը լինի։ Օրինակ՝ Խաբիբը կամ ավագները պետք է կապ հաստատեն և հնարավորինս անվտանգ կերպով հարթեն այս հակամարտությունը, որպեսզի բոլորը ձեռք սեղմեն ու բաժանվեն»,- ասել է Ծառուկյանը լրագրող Ադամ Զուբայրևին տված հարցազրույցում, որը հրապարակվել է վերջինիս YouTube-յան ալիքում։
Ծառուկյանը նաև վստահություն է հայտնել, որ Ուսման Նուրմագոմեդովը, չնայած Մերաբ Դվալիշվիլիի հետ կռվին, այնուամենայնիվ կտեղափոխվի UFC։
«Կարծես թե [կռվին մասնակցողների համար] իրավական հետևանքներ կլինեն։ Կարծում եմ՝ նվազագույնը բոլորի համար արտաքսումը կլինի։ Մերաբի համար էլ։ Որովհետև Աբու Դաբիի կանոնների համաձայն, եթե քեզ հարվածել են, իրավունք չունես կռիվ սկսել։ Հուսով եմ՝ բոլորին կթողնեն։
Իհարկե, UFC-ն Ուսմանի կարիքն ունի։ Ընդհակառակը, UFC-ն սիրում է նրա նման տղաներին։ Ենթադրենք՝ հիմա կռիվ է Ուսմանի և Իլիայի միջև՝ հիանալի կլինի։ Բայց կարծում եմ՝ Իլիան երբեք չի մենամարտի Ուսմանի հետ։ Կարծում եմ՝ նա զգույշ կլինի, հատկապես հիմա, վերջին մենամարտից հետո, չի մենամարտի նրա հետ։ Կարծում եմ՝ Իլիան կհանդիպի ավելի կամ պակաս անցողիկ մրցակցի, կմենամարտի նրա հետ, կտեսնի, թե ինչ մարզավիճակում է նա, իսկ հետո կմենամարտի Ուսմանի հետ»,- ասել է Ծառուկյանը լրագրող Ադամ Զուբայրաևի հետ իր YouTube ալիքում տված հարցազրույցում։
Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 11-ին Աբու Դաբիի հյուրանոցներից մեկի սրահում ռուսաստանցի Ուսման Նուրմագոմեդովը մի խումբ անձանց հետ մոտեցել էր Դվալիշվիլիին ու հարվածել նրա դեմքին, ինչին հաջորդել էր զանգվածային ծեծկռտուք։
Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի Մ12 շախմատի փոխչեմպիոն
Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Նարե Իսախանյանը դարձել է փոխչեմպիոն։
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշենք, որ 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունն անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում նոյեմբերի 3-ից 12-ը։
«Նարեն 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը»,– ասված է հաղորդագրությունում։
Նարեի մարզիչը Սարգիս Մանուկյանն է։
ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանն էլ դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր:
Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ նաև միջազգային վարպետ Վահե Սուքիասյանի` Մ18 պատանիների չեմպիոն դառնալու մասին։ Նա երկրորդ տարին անընդմեջ է նվաճում այս կոչումը։
Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում

Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետակ…
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն… ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրեն դիտողություն արած զինծառայողին
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը զինված ուժերին մատուցած ծառայությունների համար մեդալով պարգևատրել է այն զինծառայողին, որը նրանից և նրա աշխատակազմի անդամներից պահանջել էր լռություն պահպանել և հարգանք դրսևորել Արլինգթոնի ազգային գերեզմանատան Անհայտ զինվորի գերեզմանի մոտ, հայտնում է CNN-ը։
Նախօրեին՝ նոյեմբերի 11-ին, Վետերանների օրվան նվիրված արարողությունից հետո Հեգսեթը, նրա կինը՝ Ջենիֆերը, և նախարարության մի քանի աշխատակիցներ լուսանկարվում էին հուշահամալիրի մոտ։ Երբ խումբը սկսել է հեռանալ, տեսագրության մեջ լսվում են ծիծաղ և բարձրաձայն խոսակցություններ։ Հուշահամալիրի մոտ հերթապահող զինծառայողը կանգ է առել և այցելուներին բարձրաձայն հիշեցրել լռություն պահպանելու և հարգանք դրսևորելու անհրաժեշտության մասին։
«Բոլոր այցելուները պետք է մշտապես լռություն պահպանեն և ակնածանք դրսևորեն»,- պահանջել է զինծառայողը։
Խոսքը ԱՄՆ բանակի՝ «Հին գվարդիա» անունով հայտնի 3-րդ հետևակային գնդի մասնագետի կոչում ունեցող Թոմաս Իգլեսիասի մասին է։ Նրա ստորաբաժանումը շուրջօրյա հսկում է Անհայտ զինվորի գերեզմանը։
Հինգշաբթի Հեգսեթը գնդի զինծառայողներին հրավիրել է Պենտագոն և Իգլեսիասին հանձնել Joint Service Commendation Medal մեդալը։ Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է, որ պարգևը շնորհվել է հուշահամալիրի մոտ հերթապահության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու համար։
«Մենք սիրում ենք զինվորներին։ Մենք գնահատում ենք չափանիշների պահպանումը։ Հիանալի աշխատանք է, մասնագե՛տ»,- գրել է Հեգսեթը սոցիալական ցանցերում իր հրապարակման մեջ։
Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Փարնելն ավելի վաղ հայտարարել էր, որ զինծառայողը «ճիշտ և հարգալից կերպով բոլորին հիշեցրել է վարքականոնները պահպանելու անհրաժեշտության մասին»։
Անհայտ զինվորի գերեզմանը ԱՄՆ-ի ամենահարգված զինվորական հուշահամալիրներից մեկն է։ Այն նվիրված է զոհված այն ամերիկացի զինծառայողներին, որոնց ինքնությունը չի հաջողվել պարզել։ Հուշահամալիրի մոտ հերթապահությունը համարվում է պատվավոր պարտականություն, իսկ լռություն պահպանելու պահանջը՝ պահակային ծառայության մաս։
Բեյոնսեն թոփլես նկարահանվել է ամսագրի համար

45-ամյա երգչուհի Բեյոնսեն մերկացրած կրծքով (թոփլես) նկարահանվել է I-D պարբերականի համար։ Ամսագրի համար իրականացված ֆոտոշարքում երգչուհին փորձել է երկու կերպա…
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
Ֆուտբոլի Ազգերի լիգայի C2 խմբի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Կիպրոսի ընտրանու հետ։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Կիպրոսի հավաքականի և Երևանի «Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսը։ Հայաստանի հավաքականը հավասարեցրեց հաշիվը 58-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Մոսկվայի «Ռոդինայի» հարձակվող Արթուր Ղարիբյանը։
Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր Կիպրոսի հավաքականի՝ 2:0 հաշվով հաղթանակով։
Հայաստան — Կիպրոս խաղից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1️⃣ 🇲🇪 Չեռնոգորիա — 10 միավոր (4 խաղ)
2️⃣ 🇨🇾 Կիպրոս — 8 միավոր (5 խաղ)
3️⃣ 🇦🇲 Հայաստան — 5 միավոր (5 խաղ)
4️⃣ 🇱🇻 Լատվիա — 1 միավոր (4 խաղ)։
Հայաստանի հավաքականը վերջին տուրում նոյեմբերի 15-ին կխաղա Լատվիայի ընտրանու հետ։
