Ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցել են Կոտայքի մարզի քրեական ոստիկանների հետ։

ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 13-ին, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Բյուրեղավանում ձերբակալվել է նույն քաղաքի բնակիչ 29-ամյա մի կին։

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ օգոստոսի 29-ին խուզարկություն է կատարվել 29-ամյա կնոջ բնակարանում։

Հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 38 փաթեթ՝ ընդհանուր 38 գրամ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, 52 գրամ նույն զանգվածով լցված տոպրակ և ընդհանուր 118 գրամ քաշով մարիխուանայի 57 փաթեթ։

29-ամյա կինը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Իրանի զինված ուժերը հարձակվել են ԱՄՆ-ի ռազմակայանների վրա Քուվեյթում, Իրաքում, Հորդանանում և Բահրեյնում

ԱՄՆ-ի հարձակումներից հետո Իրանի զինվորականները հարվածներ են հասցրել ամերիկյան ռազմական օբյեկտներին Քուվեյթի, Իրաքի, Հորդանանի և Բահրեյնի տարածքում, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, իրանական կողմի տվյալներով, ԱԹՍ-ների և հրթիռների հարվածով հաջողվել է խոցել Քուվեյթի «Ալի ալ-Սալեմ» ավիաբազայում հրամանատարի շտաբն ու նստավայրը, անօդաչու սարքերի համար նախատեսված անգարը և դրանց արձակման վայրերը, ինչպես նաև ոչնչացնել մի քանի սարք։

Բացի այդ, հարձակման են ենթարկվել ԱՄՆ-ի դիրքերը Էրբիլի շրջանում՝ Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոնում։

ԻՀՊԿ-ում նաև դիմել են Քուվեյթի բնակչությանը՝ հավաստիացնելով, որ պայքարում են «ամերիկյան բանակի կողմից իսլամական հողերի օկուպացիայի» դեմ։ ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ ցանկանում են ԱՄՆ-ի զինված ուժերի հեռանալը Քուվեյթից, «ԱՄՆ-ի գերիշխանության և դաժան սիոնիստական ռեժիմի կործանումը»։

Իր հերթին, Քուվեյթի զինված ուժերն ավելի վաղ հայտնել էին, որ հակաօդային պաշտպանությունը հետ է մղում անօդաչու սարքերի և հրթիռների հարձակումը։ Իշխանությունները հայտնել էին, որ անօդաչու սարքերի հարձակման ժամանակ մայրաքաղաք Էլ Քուվեյթում բնակելի տանը հրդեհ է բռնկվել։ Արտակարգ ծառայությունները զսպել են կրակի տարածումը, բնակիչների շրջանում տուժածներ չկան։

Չորեքշաբթի առավոտյան՝ Մերձավոր Արևելքի ժամանակով, ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը Մերձավոր Արևելքում հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը «հաջողությամբ ավարտել են» իրանական ռազմական թիրախների դեմ հարվածների շարքը, որը սկսվել էր սեպտեմբերի 1-ին։

Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրին, փոխանցել էր, որ այս հարվածների շարքի շրջանակում ամերիկացի զինվորականները հարձակվել են իրանական կառավարական երկու տանկերի վրա։ Բացի այդ, հրատարակության աղբյուրները հայտնել են, որ երեքշաբթի հասցված հարվածների ընթացքում Իրանում հարձակման է ենթարկվել մոտ 100 թիրախ։ Թիրախների թվում եղել են ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության օբյեկտներ, ռադիոլոկացիոն համակարգեր, ծովային կառույցներ, ականապատման միջոցներ և կապի օբյեկտներ։

«Խոսրովի անտառ» արգելոցի տեսախցիկը փորսուղ է ֆիքսել (վիդեո)

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկը ֆիքսել է գորշուկի (փորսուղ): 

«Կզաքիսազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է։ Մարմնի երկարությունը կազմում է 60–90 սմ, պոչինը՝ 16–20 սմ։ Ունենում է 3-4 (երբեմն՝ 6) ձագ»,- նշված է հրապարակված տեսանյութին կից։

Սևանա լճի մակարդակը հասել է վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակին. Լևոն Ազիզյան

Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900,70 մ էհայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Այս ցուցանիշը սեպտեմբերի 1-ի դրությամբ վերջին 64 տարիների ամենաբարձր մակարդակն է։ 2026 թվականը շարունակում է առանձնանալ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի ցուցանիշներով՝ իր ուրույն տեղը զբաղեցնելով բազմամյա դիտարկումների շարքում»,- գրել է նա։

Ռուս փորձագետ. Փաշինյանի Հայաստանը մինչև վերջ կանցնի իր «եվրոպական» ուղին

Ռուսաստանում ոչ ոք չի սպասում, որ Հայաստանը կվերադառնա եվրասիական ձևաչափերին։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուս պատմաբան, հրատարակիչ և հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Բիշքեկում կայացած հանդիպումը։

«Դադարեցրեք։ Դա երբեք չի լինի։ Չի վերադառնա։ Փաշինյանի Հայաստանը մինչև վերջ կանցնի իր «եվրոպական» ուղին», – նշել է ռուս փորձագետը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի գործող իշխանությունների հռչակած՝ եվրաինտեգրմանն ուղղված քաղաքականությունը միանգամայն իրական է։  

«Սա արհեստական օրակարգ չէ։ Մոսկվայի արձագանքը ծայրաստիճան հաշվապահական է։ Այն Եվրասիական միության միջոցով սուբսիդավորում է Հայաստանի տնտեսությունը։ Մոսկվան Հայաստանի անվտանգության դոնորն է պաշտպանության տեսանկյունից։ Այն Հայաստանի էներգետիկայի դոնորն է։ Խոսքը էներգակիրների և այլնի մատակարարումների մասին է։ Սա ակնհայտ է։ Ոչ մի հիմք չկա Հայաստանին վերաբերվելու այնպես, ինչպես Հայաստանը վերաբերվում է Բելառուսին։ Չէ՞ որ այդպես է։ Այո՛։ Բելառուսի հետ Ռուսաստանն ունի ընդհանուր սահման, այն պաշտպանում է Ռուսաստանի արևմտյան ճակատը և այլն։ Իսկ Բելառուսին, նույնիսկ ամենավարդագույն երազանքներում, Արևմուտքում ոչ ոք երբեք ոչ մի տեղ չի ընդունի», – ասել է Կոլերովը։

Փեզեշքիանի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ինքնաթիռը Ղրղզստան կատարած պաշտոնական այցից վերադառնալիս արտակարգ վայրէջք է կատարել Ռաշտ քաղաքում։

Ինչպես հաղորդում է TodayPress TV-ն, այս մասին հայտնել է Իսրայելի 12-րդ ալիքը։
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ի երեկոյան Թեհրանի արևելքում ակտիվացվել են ՀՕՊ համակարգեր։

Այդ ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերադառնում էր Բիշքեկից, որտեղ տեղի էր ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Փեզեշքիանի ինքնաթիռը շեղվել է ՀՕՊ համակարգերի ակտիվացումից հետո։

Իրավապաշտպանները քննադատում են Գագիկ Խաչատրյանին դատարան տանելու ձևը՝ նրանից $75 մլն-ի բռնագանձման գործի ֆոնին

Էլեն Մուրադյան Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին տնից պատգարակով դատարան տեղափոխելու և այդ վիճակում…

Գիտնականներն ահազանգում են՝ մոլորակը գտնվում է աղետալի տաքացման շեմին․ ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ աշխարհը մոտենում է 1.5 աստիճան տաքացման շեմին, և որ այս շեմը կգերազանցվի առաջիկա տարիներին: Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ այժմ հիմնական նպատակը շեմի պահպանումը չէ, այլ այն, որ գագաթնակետային տաքացումը տասնամյակներ շարունակ չտևի։

Մասնագետների կարծիքով՝ ներկայիս քաղաքականության պայմաններում ջերմաստիճանի գագաթնակետը կարող է հասնել 2.6 աստիճան Ցելսիուսի, իսկ լավագույն դեպքում այն կհասնի 1.8 աստիճան Ցելսիուսի: Զեկույցի համահեղինակ, պրոֆեսոր Դեբրա Ռոբերտսը նշել է, որ մոլորակը գտնվում է շրջադարձային կետում, և երկրների հավակնություններից է կախված, թե որքան կտևի այս գերտաքացումը:

Կլիման վերահսկողության տակ առնելը կպահանջի կտրուկ կրճատել բրածո վառելիքի արտանետումները և ակտիվորեն հեռացնել ածխաթթու գազն օդից։

Մասնագետները զգուշացնում են, որ նույնիսկ ջերմաստիճանի անկման դեպքում որոշ հետևանքներ՝ ծովի մակարդակի բարձրացումը, կարող են դառնալ անշրջելի:

Զեկույցում նշվում է, որ համայնքի հարմարվողականությունը և արտանետումների կրճատումը պետք է ընթանան ձեռք ձեռքի: Միևնույն ժամանակ՝ կլիմայագետ Ռիչարդ Բեթսը շեշտել է, որ արտանետումների կրճատումից չի կարելի հրաժարվել։

Ում են փորձել սպանել այս գիշեր․ բացառիկ մանրամասներ


Ուկրաինական և ռուսական ընդդիմադիր Telegram ալիքները որպես Կիևում երեկ գիշեր տեղի ունեցած մահափորձի հնարավոր թիրախներ նշել են «Նոգու Սվելո!» խմբի առաջնորդ Մաք…