Փեզեշքիանը վաղը կմեկնի Պակիստան – ABCMEDIA

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը պաշտոնական այցով կմեկնի Պակիստան։

Իրանի նախագահի աշխատակազմի համաձայն՝ այցի հիմնական նպատակներից մեկը կլինի Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆին երախտագիտություն հայտնելն Իսլամաբադի՝ Իրան-ԱՄՆ բանակցություններում միջնորդական դերի համար։

Կողմերը նախատեսում են նաև քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, տնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային հարցեր։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմը

Մշակույթ

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է Միջազգային մրցույթի ժյուրիի ամբողջական կազմը։ Ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուսները, որը ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է։ Նրա ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում՝ արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար:

Մարկ Քազընսն իռլանդա-շոտլանդացի կինոպատմաբան և ռեժիսոր է, որի աշխարհահռչակ «Կինոյի պատմությունը. Ոդիսական» վավերագրական սերիալը դարձել է ժամանակակից կինոքննադատության հիմնարար գործերից մեկը: Նա բազմաթիվ գրքերի և վավերագրական ֆիլմերի հեղինակ է:

Նաուել Պերես Բիսկայարտն արգենտինացի դերասան է, որն առավել հայտնի է Ռոբեն Կամպիյոյի ֆրանսիական «Րոպեում 120 հարված» ֆիլմում (2017) գլխավոր դերակատարմամբ, ինչի համար արժանացել է «Սեզար» և «Լյումիեր» մրցանակների:

Մարկ Պերանսոնը կանադացի գրող, պրոդյուսեր և երկարամյա կինոհամադրող է, որը եղել է Բեռլինալեի և Լոկառնոյի կինոփառատոնի ծրագրերի ղեկավար, իսկ կինոյի մասին նրա հոդվածները տպագրվել են «Sight and Sound», «Film Comment», «Cahiers du Cinéma» և այլ հեղինակավոր պարբերականներում:

Շերմին Լանգհոֆը գերմանա-թուրքական թատերական պրոդյուսեր է, որը 2013-ից ի վեր Բեռլինի Գարկու թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Նրա ղեկավարությամբ թատրոնը Գերմանիայում երկու անգամ ճանաչվել է «Տարվա թատրոն» և արժանացել բազմաթիվ մրցանակների:

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12–19-ը։ Այս տարի ևս կինոփառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոներից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։

Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ։

Չինաստանը ծրագրում է կրկնապատկել իր ուղեծրային կայանը

Չինացի ինժեներները մտադիր են կրկնապատկել «Տյանգուն» ազգային ուղեծրային կայանի առավելագույն զանգվածը՝ հասցնելով այն 180 տոննայի։ Այս մասին հայտարարել է Չինաստանի տիեզերական կայանի համակարգի գլխավոր կոնստրուկտոր Յան Հունը, որի խոսքերը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Կայանը վեց մոդուլանոց կոնֆիգուրացիայի արդիականացնելուց հետո դրա ընդհանուր զանգվածը ներկայիս 90 տոննայից կհասնի առավելագույնը 180 տոննայի»,— ասել է Յան Հունը։

Այժմ ուղեծրային համալիրը բաղկացած է երեք մոդուլից, որոնք միմյանց են միացված «T» տառի տեսքով։ Տիեզերագնացների հերթական առաքելությունների ժամանման և 20 տոննանոց ընդլայնման մոդուլի կցումից հետո կայանը կստանա խաչաձև տեսք։ Իսկ ամբողջական արդիականացումից հետո այն կհիշեցնի միմյանց վրա տեղադրված երկու «T» տառ կամ չինական հիերոգլիֆ։

Ուղեծրային համալիրի չափսերի մեծացումը թույլ կտա տարբեր մոդուլներում գիտական բազմաթիվ փորձարկումներ իրականացնել։ Ակնկալվում է, որ կայանում կավելանա նաև չինացի տիեզերագնացների թիվը։

Չինական կայանը գտնվում է մոտ 400 կմ բարձրության վրա։ Այն նախատեսված է երեք հոգու համար (անձնակազմի հերթափոխի ժամանակ կարճ ժամանակով կարող է հյուրընկալել մինչև վեց հոգի)։ 2022 թվականին ուղեծրային կայանը սկսել է գործել հաստիքային ռեժիմով և անցել է տարբեր, այդ թվում՝ միջազգային ծրագրերի իրականացմանը։

Հասարակական տարածքները պետք է վերադարձվեն մայրաքաղաքի բնակիչներին․ Ավինյան

Տորք Անգեղի արձանի շուրջ ստեղծվող նոր այգին դառնալու է ոչ միայն Նոր Նորք վարչական շրջանի, այլև ողջ մայրաքաղաքի բնակիչների ձգողության նոր կենտրոնը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այն նոր ձգողության կենտրոն է դառնալու բոլոր երևանցիների համար։ Ուզում եմ, որ բոլորս վերհիշենք, թե ինչ վիճակում էր այս այգին մոտ երեք տարի առաջ, և թե ինչ մեծ դիմադրություն էր կազմակերպվում այնտեղի բախչաների տերերի ու քոլիկներ խփած մարդկանց կողմից»,— ասել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ հանրային տարածքները պետք է վերադարձվեն քաղաքացիներին։ «Հանրային տարածքները պատկանում են բոլորին, և սա շատ լավ օրինակ է, թե ինչպես է հանրային տարածքը վերադարձվում քաղաքին ու երևանցիներին»,— նշել է Ավինյանը՝ շնորհավորելով բոլորին այս իրադարձության առթիվ։

Մեկնարկել են ՄԻՊ–ի մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մեկնարկել են քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: 

Հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ։

Այցերի ընթացքում ազատությունից զրկված անձանց հետ անցկացվել են առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը և պահման պայմանները։ 

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ՝ հնարավորության դեպքում դրանց անհապաղ արձագանքելու և լուծումներ առաջարկելու նպատակով։ 

Այցերի արդյունքները կամփոփվեն, և անհրաժեշտ պարզաբանումներ ու տեղեկություններ կպահանջվեն իրավասու մարմիններից։ 

Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի մշտական ուշադրության կենտրոնում։ 

Քրեակատարողական հիմնարկներ իրականացվող մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ։

«Կաղնիները զանգվածաբար վարակված են»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գրառումս շատ և շատ լուրջ է։
     Մեր կաղնիները զանգվածաբար վարակված են։ Տարիներ շարունակ բարձրաձայնում եմ՝ մեզ հեքիաթ են պատմում, թե ամեն ինչ «ակադեմիկոսները» անում են։ Ձեր հիվանդին այսպես բուժող բժիշկին կհանդուրժեի՞ք։
     Նույն թեղիների խորը էտով «բուժելու» պատմությունն է։ Դենդրոլոգն ու խորհրդատուն չեն փոխվել, մի օր էլ հազարներով հատեցին։ Մեկը տվե՞ց պատասխան… Հիմա կաղնիների՞ հերթն է։
     Ես երբեք չեմ լռել, իսկ Հայկ Մարությանի օրոք, նաև զանգվածային բուժման ներդրման համար ամենն արվեց։ Ստորև նշում եմ եզրակացությունս, որը պատրաստում եմ տպագրության։
     По результатам визуального обследования дубовых насаждений Еревана выявлены признаки массового поражения листового аппарата деревьев по всему городу:
     ✅обширные повреждения листьев минирующей молью, характерные для листоминирующих насекомых (белые пленки с тёмным содержимым внутри листа),
     ✅признаки мучнистой росы дуба (белый налёт, деформация, скручивание молодых листьев),
     ✅симптомы повреждения сосущими вредителями с характерным липким секретом в виде медвеной росы,
     ✅признаки тяжелого теплового стресса.
     Комплексное многолетнее поражение дубов приводит к существенному снижению фотосинтетической поверхности листьев и снижению устойчивости деревьев к вредителям, болезням, климатическому и антропогенному стрессу. Отмеченное станет причиной сокращения продолжительности жизни деревьев и отразится на качестве окружающей среды. Кроме того, приведет к серьезным экономическим потерям.
     Зелёный фонд города — это не количество посаженных саженцев. Это состояние взрослых деревьев, которые сегодня всё чаще демонстрируют признаки системного неблагополучия.
     Озеленение не про красоту, оно про здоровье. Вышесказанное прямым образом отражается на здоровье населения».