Արդյունքներն անվավեր ճանաչված տեղամասերում քվեարկած մարդկանց ձայնը կարևոր չէ՞. Հարց՝ Փաշինյանին

Այդ տեղամասերում որտեղ ընտրության արդյունքները անվավեր են ճանաչվել, «Քաղաքացիական պայմանագիրը» 1800 ձայն է ստացել և ձևավորել է մեծամասնություն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով NEWS.am–ի դիտարկմանը, որ ժամանակին ինքը հայտարարում էր, որ յուրաքանչյուր քաղաքացու քվե շատ կարևոր է իր համար, իսկ հիմա երեք տեղամասերի արդյունքներ անվավեր են ճանաչվել, որտեղ քվեարկել է ավելի քան 2600 քաղաքացի։

«Ընդդիմությունն այս ընթացքում ասել է՝ մանդատագողությամբ եք զբաղվել, և դուք լեգիտիմության խնդիր ունեք, Ծառուկյանի ձայներն եք գողացել։ Ես ձեզ դա չեմ ասում, բայց ընդամենը հարցնում եմ՝ ի՞նչ անեն 2600 քաղաքացիները, որոնք քվեարկել են այդ ընտրատեղամասերում»,–հարց ուղղեց լրագրողը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ տեղամասերում այն համամասնությամբ են քվեարկել, ինչ մնացած բոլոր տեղամասերում կամ ինչ ընդհանուր երկրի պատկերն է և այդ քաղաքացիների ձայնը այդքանով արտահայտվել է։

Մնացած մասով, Ընտրական օրենսգրքով հստակ բանաձև է դրված և այդ բանաձևով հաշվարկվել է։ Հիմա ի՞նչ են ասում, ի՞նչ չեն ասում, վերև են թռնում, ներքև են իջնում, հստակ բանաձևը դրած է։ Ընդ որում, այդ տեղամասերում, որտեղ անվավեր է ճանաչվել, առաջին բրիֆինգի ժամանակ ընդդիմադիր լրատվամիջոցները հենց այդ տեղամասերի մասին էին ինձ հարցեր տալիս, ասում էին՝ այդ տեղամասերում խնդիրներ կան, քաղաքացիական հասարակություն էր պահանջում, որ չեղարկվեն ընտրությունները այդտեղ։

Հիմա դուք ուզում եք, որ բաց քվեարկություն տեղի ունենա՞։ Դրան Վենետիկի հանձնաժողովն էլ է անդրադարձել ժամանակին, մեր Սահմանադրական դատարանն էլ է անդրադարձել շատ վաղուց։ Այսինքն մաքուր իրավական լուծում է տրված հարցին, և այդտեղ որևէ քաղաքական շահարկման տեղ ընդհանրապես չկա»,–ասաց նա։

Թրամփը հոգնել է նոր հարձակումների վերաբերյալ Նեթանյահուի զանգերից․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցներից, քանի որ դրանցում Իսրայելի առաջնորդը կոչ է անում նոր ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։

«Բիբին (Նեթանյահուն) նախագահին բացատրում է, թե ինչու է իրենց անհրաժեշտ ինչ-որ բան պայթեցնել, ինչու իսրայելական հետախուզությունը գիտի, թե ինչպես և երբ դա անել, իսկ նախագահը լսում է։ Զանգերը սովորաբար նույնանման են», — Թրամփի և Նեթանյահուի սովորական շփումը նկարագրել է պարբերականի զրուցակիցը։

Թերթի տվյալներով՝ երկու առաջնորդների հարաբերություններում լարվածությունն ուժգնացել է վերջին շաբաթներին։ Թրամփը փորձում է հասնել Իրանի հետ հակամարտության ավարտին, մինչդեռ Նեթանյահուն ձգտում է շարունակել այն։

Բացի այդ, Լիբանանի վերաբերյալ վերջին զրույցներից մեկում, աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը Նեթանյահուին հարցրել է, թե ինչու է նա «շենքեր պայթեցնում», և պահանջել է դադարեցնել նման գործողությունները։

Պարբերականը նաև նշում է, որ Նեթանյահուի հետ զրույցներից հետո Թրամփն այժմ ավելի հաճախ է իր վարչակազմի ներկայացուցիչներից հետաքրքրվում, թե որքանով են ճշգրիտ Իսրայելի վարչապետի խոսքերը։

«ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ ցանկացած բան արակահոսի կամ չարտահոսի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ ցանկացած բան արակահոսի կամ չարտահոսի». Նիկոլ Փաշինյան

«Ըստ օդում կախված լուրերի՝ դուք բավականաչաձ զայրացել եք, երբ համացանցում տեսել եք ԱԱԾ շխատակցի գլխավերևի տեսախցիկի րձնագրությւոնը, երբ Ռոբերտ Քոչարյանը փորձում է երկրից գնալ. ծառայողական քննության նրաժեշտություն եք տեսել»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա պատասխանել է. «Բան չհասկացա ձեր հարցից: Եթե հարցն էն էր՝ ծառայողական քննություն նշանակել եմ, թե՝ ոչ. չէ, չեմ նշանակել: Եթե հարցն էն էր՝ զայրացել եմ, թե՝ ոչ, ինչի՞ պետք է զայրանամ: ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արակահոսի կամ չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա: Իրա տիրապետած ինֆորմացիան ա, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի»:

Փամբակ գետից հեռացվում է 7-ամյա աղջկա մահվան պատճառ դարձած խողովակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փամբակ գետից հեռացվում է 7-ամյա աղջկա մահվան պատճառ դարձած խողովակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 միլիարդից ավելի դրամ՝ Ազգային անվտանգության ծառայությանը. նպատակը չի բացահայտվում

Կառավարությունը հերթական նիստում որոշում է ընդունել Ազգային անվտանգության ծառայությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրելու մասին։ Այդ նպատակով 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող ժամանակավորապես ազատ միջոցներից կհատկացվի 2 միլիարդ 106 միլիոն դրամ։

Ըստ որոշման հիմնավորման՝ առաջացել է անհրաժեշտություն նշված գումարն ուղղել «Ազգային անվտանգություն» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացմանը։ Սակայն, ինչպես սովորաբար նման դեպքերում, որոշման մեջ չի մանրամասնվում, թե կոնկրետ որ ծրագրի կամ գործողության ֆինանսավորմանն են ծառայելու այդ միջոցները․ նշվում է միայն համապատասխան ծածկագիրը։

Չերչիլը, դը Գոլը կամ Ադենաուերը չէին նախատեսում, որ Եվրոպան կախվածության մեջ լիներ Միացյալ Նահանգներից․ Պենտագոնի ղեկավար

Նախատեսված չէր, որ Եվրոպան կախվածության մեջ լիներ Միացյալ Նահանգներից․ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Դա այն չէր, ինչ ցանկանում կամ ակնկալում էին Ուինսթոն Չերչիլը, Շառլ դը Գոլը կամ Կոնրադ Ադենաուերը», – ասել է Հեգսեթը։

Նա հավելել է, որ Եվրոպան «պետք է լիներ ռազմական հզոր ուժ, որը կդաշնակցեր ուժեղ Ամերիկայի հետ»։