Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նյութերը կորել են․ փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նյութերը, փաստաբանի պնդմամբ, կորել են Վերաքննիչ դատարան ուղարկվելու ճանապարհին։

Նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ նյութերն առաջին ատյանի դատարանից ուղարկվել են ավելի քան մեկ շաբաթ առաջ, սակայն մինչ օրս Վերաքննիչ դատարան չեն հասել։

Նրա խոսքով՝ նյութերի ուսումնասիրությունն ու դատավորին մակագրումը հնարավոր են միայն դատարանում դրանց մուտքագրվելուց հետո։

«Եզրակացությունն այն է, որ ինչ-որ տեղ կորցրել են։ Գտնողներին խնդրում ենք փոխանցել Վերաքննիչ դատարան»,- հայտարարել է փաստաբանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *