Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացվել են Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանները

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել է 2012 թվականին․ հայտնում է «Artsakh Monuments»-ը։

«Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին»։

Վաղարշապատում Opel Astra–ն  բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Հունիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 56-ամյա Վարդան Գ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com–ը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Մտածել են՝ հետընտրական պրոցեսներ են լինելու, դրա համա՞ր են ուզում Դավիթ Ղազինյանին մեկուսացնել»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)

«Մտածել են՝ հետընտրական պրոցեսներ են լինելու, դրա համա՞ր են ուզում Դավիթ Ղազինյանին մեկուսացնել»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին

«Եթե հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է Ղազինյանի վերաբերյալ ձայնագրությունը, այս ամենը հայտնի է դարձել, և անձը ոչ փախել է, ոչ խուսանավել, իրենք մտածել են հետընտրական պրոցեսներ են լինելու, դրա համա՞ր են ուզում Ղազինյանին մեկուսացնել»,- լրագրողը հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Արամ Վարդևանյանին։ «Այստեղ ոչ թե իրավաբանություն է եղել, այլ պարզապես հերթական վախի մթնոլորտի տարածում։ Դրանք բոլորը հաղթահարելի խնդիրներ են»,- ի պատասխան նշեց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ այս պահին ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Միջնորդությունը փակ է քննվում։

Եվրահանձնաժողովի նախագահը չի ձգտի վերընտրվել երրորդ ժամկետի համար․ Politico

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր չէ 2029 թվականին առաջադրվել երրորդ ժամկետի համար։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է «Politico» պարբերականը։

Ըստ նրանց տեղեկությունների՝ Եվրահանձնաժողովի նախագահի գրասենյակի ղեկավար Բյորն Զայբերտն այս մասին հայտնել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ փակ ընթրիքի ժամանակ։ Ինչպես փոխանցում են պարբերականի զրուցակիցները, այս հայտարարությունն արվել է այն նպատակով, որպեսզի ցրվեն այն մտավախությունները, թե Եվրահանձնաժողովի ստորաբաժանումների նախատեսվող վերակազմավորումը գործող նախագահի ձեռքում իշխանության լայնածավալ կենտրոնացման փորձ է։

«Politico»-ն հիշեցնում է, որ ԵՄ հիմնադիր պայմանագրերը չեն սահմանափակում Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետների քանակը, սակայն հաջորդ ընտրությունների ժամանակ ֆոն դեր Լայենն արդեն 70 տարեկան կլինի։

Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը դիտարկում է ներդրումների գլխավոր տնօրինություն ստեղծելու հնարավորությունը, որը կկառավարի տարածաշրջանային և սոցիալական հիմնադրամները, ինչն էլ ավելի կմեծացնի ֆոն դեր Լայենի ազդեցությունը կառույցի ղեկավարման գործում։ Պարբերականը նշում էր, որ նոր ստորաբաժանման ստեղծման հարցը կապված է կառույցի ամենահին մարմիններից մեկի՝ Տարածաշրջանային և քաղաքային քաղաքականության գլխավոր տնօրինության հնարավոր լուծարման հետ։

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի ընկերության դեմ միջնորդությունը մերժվել է

Ծառն ընկավ, կացնավորը շատացավ. Ռուբեն Վարդանյանը շուրջ 3 տարի տանջվում է Բաքվի բանտում, իսկ Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի է տվել՝ դատարանից խնդրելով լուծել այդ ընկերության կողմից Դիլիջանի կենտրոնում զբոսայգու տարածքի վարձակալության պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2030 թվականին։ Ռ․ Վարդանյանին պատկանող եւ նրա հետ սերտ առնչություններ ունեցող ընկերություններին դատի է տվել նաեւ Դիլիջանի համայնքապետարանի հետ սերտ կապեր ունեցող, Դիլիջանում մեծ ծրագրեր իրականացնող «Գրին Ռոք» ՍՊԸ-ն։

ՍՊԸ-ի ներկայացուցիչը 2025թ․ օգոստոսի 21-ին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի, «Դիլիջան Դեւելոփմենթ» հիմնադրամի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ՓԲԸ-ի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի, «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի եւ «Ասեթ Քոնթրոլ Մենեջմենթ Քամփնի» ՓԲԸ-ի՝ պատասխանողներին նախագծերի համատեղ իրականացման 2023 թ․ ապրիլի 20-ի պայմանագրով վերջիններիս վրա դրված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու, ինչպես նաեւ՝ նախագծերի համատեղ իրականացման 2023 թ․ ապրիլի 20-ի պայմանագրով եւ անշարժ գույքի առքուվաճառքի 2023 թ․ ապրիլի 19-ի պայմանագրով նախատեսված հայցվորի պարտավորությունների կատարման ժամկետները մինչեւ պատասխանողների կողմից իրենց պարտավորությունների ամբողջական կատարումը հետաձգված համարելու պահանջով: «Գրին Ռոք» ՍՊԸ-ի ներկայացուցիչը միաժամանակ միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է արգելել «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամին եւ «Դիլիջան Դեւելոփմենթ» հիմնադրամին՝ «Գրին Ռոք» ՍՊԸ-ից պահանջելու եւ ստանալու նախագծերի համատեղ իրականացման պայմանագրի 3.2 կետով եւ 4.1 կետով նախատեսված գումարները:

Նախագահող դատավոր Վարդուհի Պապիկյանի 2025 թ․ սեպտեմբերի 11-ի որոշմամբ միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժվել է: «Գրին Ռոք» ՍՊԸ-ն 2025թ․ սեպտեմբերի 17-ի այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ 2025թ․ հոկտեմբերի 10-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Սամվել Մատինյանի նախագահությամբ, որոշել է «Գրին Ռոք» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը մերժել, այդ քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թ․ սեպտեմբերի 11-ի «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

Հունիսի 5-ից սկսած հանրային ի՞նչ ոչ պատշաճ վարքագծի մասին կարող է խոսք լինել, որ քննարկվի Ղազինյանին կալանավորելու հարցը. Արամ Վարդևանյան

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

«Գործի հանգամանքներն այս պահին հասանելի չեն, սակայն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ելնելով իր նորարարական գործելաոճից, հանրայնացրել էր բովանդակությունը։ Ըստ էության՝ մենք չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի ռեժիմի մասին,  քանի որ հունիսի 5-ին ձայնագրությունը հանրայանացվել էր։ Այսքան ժամանակահատվածում բոլոր տվյալները եղել են հասանելի, և այդ պայմաններում մենք պետք է այսօր խոսենք ԿԸՀ-ում քրեական հետապնդում հարուցելու համաձայնության և ազատությունից զրկելո՞ւ համաձայնության մասին»,- ԿԸՀ շենքի մոտ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ հունիսի 5-ից սկսած հանրային ի՞նչ ոչ պատշաճ վարքագծի մասին կարող է խոսք լինել, որ քննարկվի Ղազինյանին կալանավորելու հարցը։

«Ղազինյանն այս ընթացքում միշտ հասանելի է եղել, միշտ շփման մեջ է եղել լրագրողների հետ»,- հավելեց Արամ Վարդևանյանը։