11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հակակոռուպցիոն դատարանը ճկռել է դատախազության կողմից վերջին օրերի բերված տասնյակ քրեական գործերի տակ, որոնցով հարյուրավոր քաղաքացիներ են անցնում։

Այդ քրեական գործերը վերաբերում են «Ուժեղ Հայասատանի» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամների, գրասենյակների պատասխանատուների կողմից ենթադրյալ ընտրակաշառք տալու դեպքերին, մեղադրյալի մի աթոռին ենթադրյալ կաշառք տվողն է, մյուս կողմում՝ ստացողը։ Հակակոռուպցիոն քրեական դատարանում ընդհանուր առմամբ 11 դատավոր կա , առանց այդ էլ գերծանրաբեռնված դատավորների առօրյան ավելի է ծանրացել նոր գործերով։

Օրինակ, Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին նմանատիպ գործ է մակագրվել, որտեղ կա 12 մեղադրյալ, որոնցից 5 կին է։ Մեղադրյալներն են՝ Ֆելիքս Աբրահամյանը, Հասմիկ Ամիրզադյանը, Զմրուխտ Հովհաննիսյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Հարություն Մեսրոպյանը, Ալբերտ Բագրատյանը, Գոռ Մեջլումյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, Մարինե Միսակյանը, Դերենիկ Միսակյանը, Մարինե Վարդանյանը, Գևորգ Մանուկյանը, նրանցից 5-ի ն նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, 7-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Մեղադրայալներից Ֆելիքս Աբրահամյանի, Զմրուխտ Հովհաննիսյանի եւ Հասմիկ Ամիրզադյանի պաշտպանությամբ է զբաղվում փաստաբան Պետրոս Պետրոսյանն, մեզ հետ զրույցում ասաց՝ առաջին դատական նիստին նրանց խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողության։ Խոսելով մեղադրանքի մասին՝ ասաց՝ դա ընդունելու-չընդունելու հարց չկա․ «Նախընտրական շրջանում արված ձայնագրություններ են, այդ ձայնագրություններում շտաբների գործունեությունների վերաբերյալ խոսակցություններ են։ Որեւէ հիմնավորում չկա»։

«Ապալեգիտիմ իշխանությունը հերթական հակաքաղաքագիտական դրսևորումն է ցուցադրում»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում այս օրերին հակասական ու բազմերանգ տրամադրությունների պակաս, թերևս, չկա։ Որոշ շրջանակներ, որոնք մոլեռանդորեն սատարում են ՀՀ ոչ լեգիտիմ իշխանություններին, միջնադարյան հարբած տրուբադուրի նման քաղաքական գինաբուքի մեջ են, իսկ ընդդիմությանը ձայն տված հատվածը՝ հիասթափված ու թևաթափ։ Թեև այստեղ պետք է արձանագրել, որ հավաքական ընդդիմությունը, 2021 թվականի համեմատ, գրեթե 2 անգամ ավելի շատ ձայն է ստացել, ինչը, համաձայնեք, ամենևին էլ վատ ցուցանիշ չէ։
     Իսկ ի՞նչ է անում այս ընթացքում գլխավոր ապալեգիտիմը։ Հասկանալով, որ նախապես հայտարարած 65 տոկոսի բացարձակ մեծամասնությունն ապահովել չի կարողացել, և որ իր առջև դրված խնդիրները՝ եկեղեցու վերջնական կազմաքանդումը, Սահմանադրության փոփոխությունը, այսպես կոչված «անկլավների» հարցի լուծումը և այլ ծրագրեր, իրականացնելու հարցում բախվելու է լուրջ դժվարությունների, նա դիմում է հերթական աճպարարությանը՝ հայտարարելով, թե «ընդդիմությանը ձայն չեն տվել, այդ բոլոր ձայները ստացվել են ընտրակաշառքով»։
     Սա, ըստ էության, ակնհայտ մերկապարանոց պնդում է։ Ես և իմ նման տասնյակ հազարավոր մարդիկ, հասկանալով այս պատուհասի գոյաբանական վտանգն ու դրա հետևանքները, գնացել ենք ընտրատեղամաս, ժամերով հերթ կանգնել, կատարել մեր ընտրությունը և փորձել ազատվել այդ չարիքից։
     Հենց այստեղ էլ թաքնված է վերոնշյալ թեզի իրական նպատակը։ Նրա համար պարզապես անընդունելի և դժվարընկալելի է այն փաստը, որ ավելի քան կես միլիոն մարդ մերժել է իր իշխանությունը, որ ընտրության մասնակցած քաղաքացիների կեսից ավելին դեմ է եղել իրեն։ Այդ պատճառով էլ նա նման պնդումներ է նետում հանրային դաշտ՝ փորձելով քննարկման առանցքը տեղափոխել այլ հարթություն և մարդկանց շրջանում հերթական անգամ ապատիա ու հուսալքություն գեներացնել։
     Հայաստանյան ապալեգիտիմ իշխանությունը ոչ թե փորձում է հասկանալ, թե ինչու է հասարակության կեսը մերժել իրեն, այլ փորձում է այդ կես միլիոն քաղաքացիների քաղաքական կամքը հայտարարել գնված, իսկ սեփական վարկանիշի անկումը՝ մտացածին, այսինքն՝ ցուցադրել հերթական հակաքաղաքագիտական դրսևորումը»։

Կոլումբիայում ազատ են արձակել 7-ամյա տղայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ կասկածվող ԱՄՆ քաղաքացուն

Բոգոտայում երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալված ԱՄՆ քաղաքացին ազատ է արձակվել՝ առանց նրան մեղադրանք առաջադրելու, երբ դատախազությունը հանցագործության ապացույցներ չի հայտնաբերել, հաղորդում է CBS News-ը։

Կոլումբիայի դատախազության տվյալներով՝ ստուգումների ընթացքում պարզվել է, որ «սեռական բռնություն և ֆիզիկական բռնություն չի եղել», ինչպես նաև բացակայում են քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, հաղորդում է կոլումբիական Noticias Caracol պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ Տեխասից ԱՄՆ 36-ամյա քաղաքացուն սկզբնապես մեղադրում էին այն բանում, որ նա ենթադրաբար բռնի գործողություններ է կատարել 7-ամյա տղայի նկատմամբ քաղաքի հեղինակավոր թաղամասերից մեկի բնակելի շենքի պատշգամբում։

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ տղամարդը երեխայի կողքին է՝ պատշգամբի ճաղավանդակի մոտ։ Տեսագրությունն անող կինը պնդում էր, որ երեխային վտանգ է սպառնում, ինչից հետո շենքի մոտ տասնյակ մարդիկ են հավաքվել՝ պահանջելով ձերբակալել տղամարդուն։

Բոգոտայի քաղաքապետ Կառլոս Գալանը հայտնել էր տղամարդու ձերբակալության մասին, սակայն ավելի ուշ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել էր, որ, նախնական տվյալներով, մեղադրանքներն, ըստ ամենայնի, չեն համապատասխանում իրականությանը։ Նա միաժամանակ չի բացառել, որ տարածվող վարկածները կարող էին խեղաթյուրվել կամ չափազանցվել սոցցանցերում։

Կոլումբիայի նախագահը նշել է, որ տղամարդը, հավանաբար, երեխային պատշգամբ է դուրս բերել այն պատճառով, որ նա կերակրից խեղդվելիս է եղել։ Այս վարկածները հետագայում քննարկվել են հետաքննության ընթացքում։

Տղամարդու բնակարանում հայտնաբերվել է երեք երեխա, որոնց հանձնել են խնամակալության մարմիններին՝ նրանց պահման պայմանները ստուգելու համար։ Կոլումբիայի ընտանեկան բարեկեցության ինստիտուտի ներկայացուցիչները հայտնել են, որ երեխաները գտնվել են կայուն վիճակում, իսկ նախնական բժշկական և հոգեբանական գնահատումները բռնության նշաններ չեն հայտնաբերել։

Իշխանություններն ընդգծել են, որ քննությունն իրականացվել է օպերատիվ կերպով, և այս պահին սեռական բռնության վարկածը բացառված է։

«ԿԸՀ-ն փորձում է արդարացնել իր անգործությունը»․ Արսեն Թավադյան

ԵՊՀ իրավաբանական գիտությունների դոցենտ Արսեն Թավադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ գրել էի, որ ԿԸՀ-ի մեկնաբանությունը ոչ թե պարզապես սխալ է, այլ վտանգավոր նախադեպ է ստեղծում։
     Այսօր ուզում եմ անդրադառնալ այն փաստարկին, որով ԿԸՀ-ն փորձում է արդարացնել իր անգործությունը՝ հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովին։ Խոսքը մասնավորապես 2005թ.-ի CDL-AD(2025)003 հրատապ զեկույցի մասին է։
     Նախ նշեմ, որ չկա Վենետիկի հանձնաժողովի, ՄԻԵԴ-ի կամ այլ մարմնի որևէ որոշում, որ տակտիկանան քվեարկությունն ինքնին անթույլատրելի է։
     Հղում տալով Վենետիկի հանձնաժողովի մեկ պարբերությանը` ԿԸՀ-ն ուզում է ասել` եթե մի քանի տեղամասում նշանակվի վերաքվեարկություն, այդ տեղամասերի ընտրողները արդեն կիմանան ընդհանուր արդյունքը և կարող են քվեարկել տակտիկական հաշվարկով։ Հետևաբար՝ վերաքվեարկությունը պատշաճ միջոց չէ։
     Առաջին հայացքից սա կարող է հնչել որպես իրավական պնդում։ Իրականում սա իրավական մանիպուլյացիա է։
     Վենետիկի հանձնաժողովը 2025 թվականի հրատապ զեկույցում իսկապես նշել է, որ եթե խախտումները վերաբերում են միայն առանձին տեղամասերի, ապա, որպես կանոն, պետք է չեղարկվեն հենց այդ տեղամասերի արդյունքները և այնտեղ անցկացվի նոր քվեարկություն։ Միաժամանակ հանձնաժողովը նշել է, որ այդ մոտեցումը կարող է կիրառելի չլինել, եթե մասնակի վերաքվեարկությունը չի երաշխավորի արդար արդյունք՝ տակտիկական քվեարկության հնարավորության պատճառով։
     Բայց այստեղ ամենակարևորն այն է, ինչ ԿԸՀ-ն չի ասում։
     Վենետիկի հանձնաժողովը չի ասել, որ եթե մասնակի վերաքվեարկությունը խնդրահարույց է, ապա խախտումը մնում է անհետևանք։ Հակառակը՝ ամբողջ զեկույցի տրամաբանությունն այն է, որ եթե խախտումները կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա պետք է լինի արդյունավետ իրավական հետևանք։
     Այլ կերպ ասած՝ տակտիկական քվեարկության փաստարկը կարող է լինել փաստարկ մասնակի վերաքվեարկության դեմ, բայց այն չի կարող լինել փաստարկ ընդհանրապես որևէ հետևանք չկիրառելու օգտին։
     Սա սկզբունքային տարբերություն է։
     Եթե ԿԸՀ-ն ասում է՝ «մասնակի վերաքվեարկությունը պատշաճ միջոց չէ», ապա հաջորդ իրավական հարցը պետք է լինի՝ «իսկ ո՞րն է պատշաճ միջոցը»։ Ոչ թե՝ «ուրեմն ոչինչ չենք անում»։
     Ընտրական օրենսգիրքը ԿԸՀ-ին տվել է երկու ճանապարհ՝ առանձին տեղամասում վերաքվեարկություն կամ Ազգային ժողովի նոր ընտրություններ։ Եթե ԿԸՀ-ի իսկ պնդմամբ առաջին ճանապարհը կիրառելի չէ, ապա մնում է երկրորդը։ ԿԸՀ-ն իրավունք չունի ստեղծելու երրորդ ճանապարհ՝ խախտումը տեսնել, դրա ազդեցությունը անտեսել և ընտրությունների արդյունքները վերջնականացնել։
     Իրավունքի մեջ սա անընդունելի է։
     Իրավական միջոցի անարդյունավետությունը չի վերացնում խախտումը։ Այն ընդամենը նշանակում է, որ պետք է ընտրվի այլ՝ ավելի լայն և արդյունավետ միջոց։
     Հակառակ դեպքում ստացվում է աբսուրդային իրավիճակ․ որքան ավելի լուրջ է խախտումը և որքան ավելի բարդ է դրա վերականգնումը, այնքան ավելի հեշտ է իշխանության համար խուսափել հետևանքից։ Այսինքն՝ խախտման ծանրությունը դառնում է ոչ թե պատասխանատվության հիմք, այլ անպատժելիության երաշխիք։
     Հենց սա է ԿԸՀ-ի մոտեցման ամենավտանգավոր կողմը։
     Վենետիկի հանձնաժողովի զեկույցը չի պաշտպանում ԿԸՀ-ի դիրքորոշումը։ ԿԸՀ-ն պարզապես վերցրել է զեկույցի մի հատվածը և կտրել այն ընդհանուր իրավական տրամաբանությունից։
     Վենետիկի հանձնաժողովի ասածը հետևյալն է․ ընտրությունների չեղարկումը պետք է լինի բացառիկ միջոց, բայց եթե խախտումները կարող էին ազդել արդյունքի վրա, իրավական համակարգը պետք է ունենա արդյունավետ արձագանք։ Իսկ եթե նեղ միջոցը՝ մասնակի վերաքվեարկությունը, չի ապահովում արդար արդյունք, ապա դա ոչ թե բացառում է հետևանքը, այլ պահանջում է քննարկել ավելի լայն հետևանք։
     ԿԸՀ-ն արել է ճիշտ հակառակը։ Այն ասում է՝ մասնակի վերաքվեարկությունը խնդրահարույց է, իսկ նոր ընտրություններ չենք նշանակում։ Այսինքն՝ խախտում կա, ազդեցության հնարավորություն կա, բայց հետևանք չկա։
     Սա արդեն իրավական գնահատականի հարց չէ միայն։ Սա պետական ինստիտուտների կենսունակության հարց է։
     Եթե ընտրական մարմինը կարող է խախտում արձանագրել կամ առնվազն դրա ազդեցության ակնհայտ հնարավորություն ունենալ, բայց ասել՝ «վերաքվեարկությունը մեզ հարմար չէ, իսկ նոր ընտրություն չենք ուզում», ապա ընտրական իրավունքի պաշտպանությունը վերածվում է դատարկ ձևականության։
     Այդ դեպքում ընտրողին փաստացի ասվում է՝ քո ձայնը կարևոր է այնքան ժամանակ, քանի դեռ դրա պաշտպանությունը քաղաքականապես հարմար է։
     Սա ժողովրդավարության տրամաբանությունը չէ։ Սա իշխանության պահպանման տեխնոլոգիա է։
     Սահմանադրական դատարանի առջև այժմ դրված է շատ պարզ հարց․ արդյո՞ք Հայաստանում ընտրական իրավունքի խախտումն ունի իրավական հետևանք, թե՞ այն կարող է պարզապես մարսվել վարչական մեկնաբանությամբ։
     Եթե Սահմանադրական դատարանը ընդունի ԿԸՀ-ի այս մոտեցումը, ապա այն ոչ միայն կլեգիտիմացնի կոնկրետ ընտրության արդյունքը։ Այն կստեղծի կանոն ապագայի համար․ ընտրական խախտումը կարող է մնալ անհետևանք, եթե դրա վերականգնումը քաղաքականապես անհարմար է։
     Իսկ սա արդեն ոչ թե ընտրական վեճ է, այլ սահմանադրական կարգի խնդիր։
     Հ.Գ. Ի դեպ, ԿԸՀ-ի վկայակոչած Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի հրատապ զեկույցը կազմվել է Ռումինիայի 2024 թվականի նախագահական ընտրությունների համատեքստում, որոնց առաջին փուլի արդյունքները Ռումինիայի Սահմանադրական դատարանը ճանաչել էր անվավեր։ Այսինքն՝ այն փաստաթուղթը, որով ԿԸՀ-ն փորձում է արդարացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելը, իրականում վերաբերում է մի դեպքի, որտեղ սահմանադրական դատարանը գնացել է ընտրության անվավեր ճանաչման ճանապարհով։ Ուստի շարունակում եմ պնդել՝ այս հղումով ԿԸՀ-ն պարզապես կրակել է իր ոտքին։

BMW-ն նվազեցնում է ֆինանսական կանխատեսումները Մերձավոր Արևելքում պատերազմի և Չինաստանում իր արտադրանքի ճգնաժամի ֆոնին

Գերմանական BMW ավտոարտադրողը նվազեցրել է իր ֆինանսական կանխատեսումները 2026 թվականի համար՝ վերանայումը բացատրելով հիմնական շուկաներում իրավիճակի վատթարացմամբ և Մերձավոր Արևելքի հակամարտության հետ կապված անկայունության հետևանքներով, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ընկերությունը տարվա արդյունքներով ակնկալում է նախահարկային շահույթի զգալի անկում, մինչդեռ ավելի վաղ չափավոր կրճատում էր կանխատեսվում։ Վերանայվել է նաև ավտոմեքենաների մատակարարումների կանխատեսումը. կայուն մակարդակի փոխարեն այժմ սպասվում է դրանց չնչին նվազում։

BMW-ում հայտարարել են, որ ավտոմոբիլային ստորաբաժանման շահութաբերությունը կկազմի 1%-ից մինչև 3%, այնինչ նախկինում ակնկալվում էր 4–6%։

Ընկերության ղեկավարությունը նշել է Չինաստանի շուկայում պայմանների վատթարացումը, որտեղ ուժեղանում է տեղական արտադրողների մրցակցությունը և պահպանվում է թույլ պահանջարկը՝ հատկապես ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների նկատմամբ։ Միաժամանակ ընդգծվում է, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում վաճառքները չեն փոխհատուցում Ասիայում գրանցված անկումը։

Որպես ճնշման լրացուցիչ գործոններ են նշվել էներգետիկ ծախսերի աճը և համաշխարհային տնտեսության ընդհանուր անկայունությունը, որն ազդում է սպառողական պահանջարկի վրա։

Ընկերությունում հայտնել են ծախսերի կրճատման և ներքին գործընթացները շուկայական ներկա պայմաններին հարմարեցնելու միջոցառումներն ուժեղացնելու ծրագրերի մասին։

BMW-ն միաժամանակ նշել է Մերձավոր Արևելքի հակամարտության պայմաններում աշխարհաքաղաքական լարվածության ազդեցությունը, ներառյալ էներգակիրների գների աճը և գործարար ակտիվության անկումը։

ԱՄՆ-ի և Իրանի պայմանագիրը «փոխում է խաղի կանոնները». Կանադայի վարչապետ

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին CNN հեռուստաալիքիմտված հարցազրույցում հայտարարել է, որ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը «բեկումնային պահ» է իրավիճակի զարգացման մեջ և կարող է փոխել ընդհանուր քաղաքական համատեքստը, ներառյալ մոտեցումն այլ հակամարտություններին, դրանց թվում՝ Ուկրաինայում։

Մեկնաբանելով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Քարնին նշել է, որ ծանոթացել է համաձայնագրի տեքստին և այն համարում է կրակի ժամանակավոր դադարեցման գործուն ու իրատեսական մեխանիզմ։

«Ես տեսել եմ համաձայնագիրը։ Մենք ունենք նույն աղբյուրները, ինչ դուք։ Դա ողջամիտ ծավալի փաստաթուղթ է մի համաձայնագրի համար, որը փաստացի արդեն գործում է։ Դա ռազմական գործողությունների դադարեցում է։ Դա հրադադարի ռեժիմ է այս 60-օրյա ժամանակահատվածի համար, ինչպես գիտեք։ Բայց այն սահմանում է մի շարք պայմաններ և հստակեցնում, թե ինչ տեղի կունենա դրանց կատարումից հետո։ Ես կարծում եմ, որ դա փոխում է խաղի կանոնները՝ ոչ միայն բուն իրավիճակի համար, որովհետև հնարավորություն է ընձեռում, առնվազն, սկսել այս հարցը դուրս բերել սուր փուլից, այլ նաև մեզ հնարավորություն է տալիս, ինչպես քննարկվել է հանդիպումների ժամանակ, մի քայլ հետ գնալ և նորովի նայել Ուկրաինայի իրավիճակին»,- հայտարարել է Քարնին։

Ըստ նրա՝ համաձայնագրի շուրջ ընթացիկ դինամիկան հնարավորությունների պատուհան է ստեղծում արևմտյան երկրների ռազմավարական առաջնահերթությունների վերագնահատման համար և կարող է ազդել հետագա դիվանագիտական գործընթացների վրա։