Ուկրաինայի կողմից հարձակման ենթարկված Wildberries-ի պահեստներում այրվել է ավելի քան 11 միլիոն գիրք. գրում է meduza.io-ն՝ Ռուսաստանի գրքի միության (ՌԳՄ), Ռուսաստանի հրատարակիչների ասոցիացիայի և Գրատարածողների ասոցիացիայի տվյալներին հղումով։
Դրանք հիմնականում գեղարվեստական, մանկական և գիտահանրամատչելի գրքեր են եղել։ Այրված գրքերի թվում են եղել նաև դասագրքեր, ՌԴ սահմանադրության նոր տարբերակի օրինակները, Մարգարիտա Սիմոնյանի գրքերը (ներառյալ՝ «Սկզբում էր Խոսքը, վերջում Թիվը կլինի»)։