Նոր Հաճնի շինհրապարակում տեղի ունեցած ողբերգական դեպքից մեկ օր անց երկու անձ ձերբակալվել է։ Օգոստոսի 18-ին շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի ճոպանը պոկվել և ընկել է։ Երկու մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Ո՞վ էր պատասխանատու շինհրապարակում անվտանգության կանոնների պահպանման համար, ի՞նչ է հայտնի դեպքի հանգամանքների մասին, և ի՞նչ են ասում պատասխանատու մարմինները։