
2021թ․ սեպտեմբերի 9-ին Panorama-ն նյութ էր հրապարակել, որտեղ նշել էր, որ Տիգրանաշեն գյուղը ներառված չի եղել համայնքների խոշորացման ծրագրի հիմնավորման մեջ։
Panorama-ն եզրակացրել էր, որ պատճառն այն է, որ Տիգրանաշեն գյուղը հանձնում են, մանավանդ, որ բուն նախագծերում խոշորացվող փնջում Տիգրանաշեն գյուղը ներառված եղել էր։
Fip.am-ը ստուգել էր և սխալ էր որակել Panorama-ի եզրակացությունը՝ հիմնավորելով, որ «վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը չունի առանձին համայնքի կարգավիճակ և որպես բնակավայր ներառված է մարզի Պարույր Սևակ համայնքի կազմում։
Fip.am-ը չէր բերել որևէ այլ հիմնավորում, թե այդ դեպքում ինչու է բուն նախագծերում Տիգրանաշենը նշված եղել։
Fip.am-ի ուսումնասիրության վերնագիրն է․ «Ո՞ւր է Տիգրանաշենը․ Պարույր Սևակի համայնքի կազմում»
CivilNet-ն ավելի տեսանյութով էր անդրադարձել Panorama-ի նյութին՝ «Շաբաթվա ֆեյք» թողարկմանը։ Մեդիա փորձագետ Արթուր Պապյանը դավադրության տեսություն էր կոչել Տիգրանաշենի մասին հանձնման խոսակցությունները և բնութագրել որպես «այսպես կոչված հանձնում»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ակնարկել է, որ Տիգրանաշենը հնարավոր է Ադրբեջանին տալ՝ որպես իրենց անկլավ, իսկ 2026թ․ օգոստոսի 20-ին ուղիղ ասել է, որ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածք չի համարում։
Այսպիսով, Panorama-ի նյութը համապատասխանում էր իրականությանը և հանրային շահի տեսակետից էական էր։ CivilNet-ը և Fip.am-ը սխալվել են՝ հերքելով հանրության համար կարևոր նշանակություն ունեցող Panorama-ի նյութը։
CivilNet-ը և Fip.am-ը փաստերի ստուգման միջազգային ցանցի անդամ են, որի կանոններից է սխալների ուղղման քաղաքականությունը։ Սակայն Տիգրանաշենի հանձնման մասին լուրերը հերքելուց հետո երկու լրատվականներն էլ սխալների ուղղում չեն իրականացրել։
Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակ