
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի և Քանյե Ուեսթի հանդիպման մասին լուրը։ Ամերիկացի ռեփերը հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում երկու համերգ կտա։
«Սա մեր գործը չէ։ Սա Մոսկոնցերտը չէ, սա նախագահի վարչակազմն է», – ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։
Քանյե Ուեսթը ելույթ կունենա «Գազպրոմ Արենա»-ում հոկտեմբերի 10-ին և 11-ին։
Համերգի տոմսերի գինը տատանվում է 9000-ից մինչև 160,000 ռուբլի։
Ամենաէժան տոմսերը վաճառվել են մեկ ժամվա ընթացքում։ Սա համաշխարհային աստղի առաջին այցն է Ռուսաստան 2022 թվականից ի վեր։