«Ուժեղ Հայաստան»-ը Լիանա Մանուկյանին առաջադրեց Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում

ԱԺ այսօրվա նիստում կրկին քննարկվում է նոր գումարման Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱԺ-ն ընտրել է հանձնաժողովների նախագահներին, սակայն «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել՝ խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատճառով։ Այդ իսկ պատճառով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այս անգամ առաջադրեց պատգամավոր Լիանա Մանուկյանի թեկնածությունը։

«Առաջադրումները կանենք առանձին-առանձին։ Կարծում եմ՝ քվեարկությունն էլ այդպես կանենք։ Կուզենամ մեր գործընկերներին հայտնել՝ քանի որ հանձնաժողովների նախագահների՝ մեր առաջադրած թեկնածուները չեն ընտրվել, կարծում եմ՝ խնդիրն այն է, որ մենք լավ չենք կարողացել, ժամանակ չի եղել խորը, համապարփակ ներկայացնելու մեր հանրությանը, թե ովքեր են նրանք։ Այդ պատճառով մենք գնում ենք այն ճանապարհով, որ ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների հնարավորությունը, որպեսզի հանդես գանք ելույթներով ու հարցերով»,- ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Լիանա Մանուկյանի կենսագրությունը ներկայացրեց պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *