ԵՄ անդամ երկրները վերսկսում են Ուկրաինայի համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման ծրագիրը․ FT

ԵՄ երկրները, այդ թվում՝ Շվեդիան, Նիդեռլանդները, Իսպանիան և Լեհաստանը, կոչ են անում Բրյուսելին վերսկսել ջանքերը՝ Ուկրաինային ֆինանսավորելու համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու համար՝ ի պատասխան այն մտավախությունների, որ Կիևը կրկին բախվում է ֆինանսավորման ճգնաժամի հայտնում է The Financial Times-ը։

ԵՄ պատժամիջոցների տակ պահվող Ռուսաստանի կենտրոնական բանկի 200 միլիարդ եվրոյից ավելի ակտիվներով Ուկրաինային ֆինանսավորելու ծրագրերը ձախողվեցին անցյալ ձմռանը, քանի որ Բելգիան, որտեղ պահվում է դրանց մեծ մասը, արգելափակեց նախաձեռնությունը։

Սակայն, ըստ փաստաթղթին ծանոթ 4 անձի, պետությունների կոալիցիայի կողմից Եվրահանձնաժողովին ուղղված նամակում կոչ է արվում վերսկսել աշխատանքը և Բելգիայի վետոն շրջանցելու ուղիներ գտնել։

«Հիմա ժամանակն է սկսել նոր քննարկում այն մասին, թե ինչպես կարող ենք հետագայում օգտագործել Ռուսաստանի սառեցված ակտիվներն Ուկրաինայի և մեր օգտին», – նշել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը։

«Սա արդար և խելացի միջոց է՝ համոզվելու համար, որ Ուկրաինան կարող է պաշտպանել իրեն և ամբողջ Եվրոպային», – հավելել է նա։

FT-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ դա «կոչ է հանձնաժողովին՝ կատարել տեխնիկական աշխատանքներ»՝ ակտիվներն օգտագործելու և Կիևի բյուջետային կարիքները մեղմելու համար։

Ուկրաինան վաղուց է պահանջում, որ ԵՄ-ն օգտագործի ռուսական ակտիվները։ Եվրոքլերում՝ Բրյուսելում գտնվող կենտրոնական արժեթղթերի դեպոզիտարիայում, որը պահում է ակտիվների մեծ մասը, կուտակված ակտիվներից ստացված շահույթն արդեն օգտագործվում է մինչև 50 միլիարդ եվրո վարկի ֆինանսավորման համար, որը համաձայնեցվել է 2024 թվականին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *