Իրանը Հորմուզի վերաբացման և բանակցությունների վերսկսման նոր առաջարկ է արել ԱՄՆ-ինv

Իրանը
Միացյալ Նահանգներին առաջարկել է յոթօրյա ծրագիր՝ Հորմուզի նեղուցում
նավագնացությունը վերականգնելու և ավելի ընդլայնված բանակցություններ վերսկսելու
համար: Թեհրանը առաջարկը փոխանցել է միջնորդների միջոցով, հայտարարել է Իրանի ԱԳՆ
ղեկավար Աբաս Արաղչին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

«Իրանը
Թրամփի վարչակազմին է փոխանցել մի առաջարկ, որի համաձայն՝ Հորմուզի նեղուցը կվերաբացվի,
իսկ լայնամասշտաբ պատերազմը դադարեցնելու մասին բանակցությունները կվերսկսվեն յոթ
օրվա ընթացքում»,- պարբերականը մեջբերել է Արաղչիի հայտարարությունը, որը նա արել
է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում լրագրողների և փորձագետների խմբի հետ
հանդիպման ժամանակ։

Իրանի ԱԳ
նախարարի խոսքով՝ ներկայիս առաջարկը նման է փոխըմբռնման հուշագրին, որը կողմերը
համաձայնեցրել էին հունիսին։ Դրա համաձայն՝ ԱՄՆ-ն պետք է յոթ օրվա ընթացքում
կատարի որոշակի պայմաններ՝ բանակցությունները վերսկսելու և նեղուցը վերաբացելու
համար։

CNN-ը
պարզաբանում է, որ յոթօրյա ժամկետը, որի ընթացքում ԱՄՆ-ն պետք է կատարի
պայմանները, կսկսվի Իրանի առաջարկին Վաշինգտոնի համաձայնվելու հաջորդ օրվանից։

Իրանի ԱԳՆ
ղեկավարը հայտարարել է, որ իրենք սպասում են Վաշինգտոնի պատասխանին: Արաղչին նշել
է, որ Թեհրանը չի շտապում, բայց կարծում է, որ ավելի լավ կլինի, եթե ԱՄՆ-ն
համաձայնվի, և բանակցությունները վերսկսվեն նոյեմբերի սկզբին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ
ընտրություններից առաջ:

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *