
Ռուսաստանը հայտարարել է, որ կշարունակի Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա զանգվածային հարվածները և կոչ է արել օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին, լքել Ուկրաինայի մայրաքաղաքը:
Համապատասխան հայտարարությունը տարածել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունը հայտարարել է, որ ռուսական ուժերը կշարունակեն «զանգվածային պատասխան հարվածներ» հասցնել Ուկրաինայում գտնվող թիրախներին:
Օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին կոչ է արվել զերծ մնալ Կիևում մնալուց և Ուկրաինա մեկնելուց։