
«Մարդիկ մեզ ձայն չեն տվել, որ կողմ քվեարկենք այդ նախագծին։ Եթե Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ խմբակցությանը, քաղաքական թիմին և մարդկանց հավաքի ու փորձի իբր ճնշում գործադրել, դա միևնույն է մեր դիրքորոշման վրա չի կարող ազդեցություն ունենալ»,- ճեպազրույցի ժամանակ խոսելով նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին, ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ «Իրան թվում ա, թե ինքը դեռ հեղափոխական, «դուխով» կեպկայով Նիկոլն ա․ իրավիճակ ա փոխվել, 2018-2019թթ․ չպետք է համեմատել 2026-2027թթ․ հետ։ 2018 թվականի Նիկոլը չկա, որովհետև 2018-ի Հայաստանը չկա։ Հիմա մենք այլ իրողության մեջ ենք ապրում և ընդդիմությունը պետք է պատրաստ լինի՝ համարժեք ճնշման մեխանիզմներ մշակելու հարցում»,- շարունակել է ընդդիմադիր գործիչը։