«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ «Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ։

«Նշված օգտահաշվից կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ ստանալու կամ որոշակի գործողություններ կատարելու պահանջներով։

Խնդրում ենք լինել առավել զգոն և պահպանել անվտանգության հետևյալ կանոնները.

  • չպատասխանել նման օգտահաշիվներից ստացված հաղորդագրություններին,
  • չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն, այդ թվում՝ գաղտնաբառեր, հաստատման կոդեր, բանկային տվյալներ և այլն,
  • չկատարել դրամական փոխանցումներ կամ այլ գործողություններ նման պահանջների հիման վրա,
  • անհրաժեշտության դեպքում արգելափակել տվյալ օգտահաշիվը (Block) և հաղորդել դրա մասին որպես խարդախություն կամ սպամ (Report)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *