
Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ «քննարկել է վերջին դիվանագիտական ջանքերը, տարածաշրջանային զարգացումները և երկկողմ հարաբերությունները»։