Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է արդյունավետորեն օգտագործեն բանակների միջև փոխգործակցության ուղիները․ Սի Ծինփին

Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է առավել արդյունավետ կիրառեն երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության ուղիները։ Այս մասին Պեկինում նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Երկու կողմերն էլ պետք է կյանքի կոչեն մեր ձեռք բերած կարևոր համաձայնությունները և հետագայում ավելի արդյունավետ օգտագործեն ինչպես քաղաքական-դիվանագիտական շփումների, այնպես էլ երկու երկրների զինված ուժերի միջև կապի խողովակները»,- Չինաստանի առաջնորդի խոսքերն է մեջբերում «Սինհուա» գործակալությունը։

Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է հինգշաբթի օրը՝ Պեկինի Ժողովրդական համագումարների պալատում: Երկժամյա բանակցություններն անցկացվել են Դոնալդ Թրամփի՝ մայիսի 13-15-ը Չինաստան կատարած պետական այցի շրջանակում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *