Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X սոցիալական ցանցում տարածել է արհեստական բանականության միջոցով ստեղծված իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերը։
«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,- ասված է պատկերի գրության մեջ։
🇮🇱🇺🇸 pic.twitter.com/FQcgGjmaHE
— Benjamin Netanyahu – בנימין נתניהו (@netanyahu) May 24, 2026
Միաժամանակ Թրամփն ու Նեթանյահուն պատկերված են ամպրոպի, կայծակի, կործանիչների և իրենց երկրների դրոշների ֆոնին։
Ներքևում պատկերված է ինչ-որ շտաբ՝ մարդկանցով և էկրաններով։
Ավելի վաղ այսօր իսրայելցի պաշտոնյան հայտարարել էր, որ Թրամփը Նեթանյահուին հավաստիացրել է, թե վերջնական համաձայնագիրը կապահովի, որ Իրանը միջուկային զենք չի ստանա։