Հունգարիայի խորհրդարանն ընդունել է սահմանադրական փոփոխություն, որով վարչապետի պաշտոնավարումը սահմանափակվում է առավելագույնը երկու ժամկետով (յուրաքանչյուրը՝ 4 տարի): Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, այս որոշումը զրկում է երկրի նախկին ղեկավար Վիկտոր Օրբանին կրկին իշխանության գալու հնարավորությունից։
«Երկուշաբթի օրը խորհրդարանի հավանությանն արժանացած սահմանադրական փոփոխությունը վարչապետի պաշտոնավարման ժամկետը սահմանափակում է երկու քառամյա շրջանով, ինչն անհնար է դարձնում Օրբանի վերադարձը։ Նշենք, որ նա այս պաշտոնը զբաղեցրել է հինգ անգամ, որոնցից չորսը՝ անընդմեջ՝ սկսած 2010 թվականից»,- նշված է հրապարակման մեջ։
Աղբյուրը հստակեցնում է, որ այս փոփոխությունը Հունգարիայի ներկայիս վարչապետ Պետեր Մադյարի գլխավոր նախընտրական խոստումներից մեկն է եղել։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է կանգնեցնել երկրում խորացող ավտորիտարիզմը և Հունգարիան վերադարձնել ԵՄ։