Telegram-ի հիմնադրին կանչել են հարցաքննության

Telegram մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովին նորից կանչել են հարցաքննության ֆրանսիական քննչական մարմիններում՝ 24 թվաանին նրա դեմ սկսված քրեական հետապնդման շրջանակում։ Այս մասին հայտնում է Agence France-Presse պարբերականը։ Դուրովը հարցաքննության վայր է ժամանել տեղի ժամանակով 10․00-ին։ Փաստաբանները հայտնել են, որ Դուրովի դեմ քրգործի հարուցումից երկու տարի անց նույնիսկ որեւէ ապացույց չի հայտնաբերվել ընդդեմ Դուրովի։ Պաշտպանական կողմը եւս հայտնել է, որ մտադիր է բողոքարկել ֆրանսիական իրավապահ մարմինների գործողությունները թե ֆրանսիական, թե համաեվրոպական դատական ատյաններում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *