Ճապոնիան ցանկանում է ԱԹՍ-ների սպառազինության համակարգեր արտադրել, քանի որ դրանք հսկայական նշանակություն են ձեռք բերել Ուկրաինայում ընթացող պատերազմի և Մերձավոր Արևելքի ռազմական գործողությունների ընթացքում: Արդեն օգոստոսին ճապոնական ռազմածովային ուժերը մտադիր են չորս արտադրողների մարտական անօդաչու թռչող սարքեր փորձարկել, հայտնում է Bild-ը:
Նախատեսվում է, որ անօդաչուները մեծ հեռահարության թևավոր հրթիռների հետ միասին համալրելու են այն ստորաբաժանումների սպառազինությունը, որոնց խնդիրը Ճապոնիայի ափամերձ գոտու պաշտպանությունն է: Ինչպես հայտարարել է կառավարությունը, անհրաժեշտ է պատրաստվել «պատերազմ վարելու նոր ձևերին»:
Սեփական արտադրությունը զարգացնելով՝ Ճապոնիան նաև նպատակ ունի ազատվել անօդաչուների ոլորտում չինական բաղադրիչներից ունեցած կախվածությունից։