Bloomberg․ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է Սև ծովում չհարձակվել Ղազախստանի նավթ տեղափոխող լցանավերի վրա

Ուկրաինան պայմանավորվել է հարվածներ չհասցնել որոշ նավթատար լցանավերի, որոնք կապված չեն Ռուսաստանի հետ, ինչպես նաև Սև ծովում օգտագործվող՝ Ղազախստանի նավթի արտահանման համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքին, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային։

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ անցած ամիս նավերի վրա հարձակումները հանգեցրել էին նավթի բեռնման դադարեցմանը։

Ուկրաինան ստեղծել է կապի հատուկ ուղիներ, որոնց միջոցով առևտրային նավագնացության ընկերությունները կկարողանան փոխանցել անհրաժեշտ տեղեկությունը և ապահովել նավերի անվտանգ անցումը, պատմել է պաշտոնյան։ Նա խոսել է անանունության պայմանով, քանի որ համաձայնությունը փակ բնույթ է կրում։

Խոսքը վերաբերում է այն ենթակառուցվածքին և նավերին, որոնք նշանակություն ունեն Սև ծովով Ղազախստանի նավթի արտահանման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *