Տեղումնառատ շաբաթ է սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի, 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ը և 14-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։ Օգոստոսի 9-14-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 9-ի և 14-ի երեկոյան, 10-12-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ։ Օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *