
Փլուզում է տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի հինգհարկանի բազմաբնակարան շենքերից մեկում։ Փլվել է շենքի մի մասը։ Բնակիչները, ըստ TRT Haber-ի փոխանցման, ինքնուրույն հեռացել են շենքից։ Դեպքի վայրում աշխատում են հրեշջները, ոստիկանները, արագ արձագանքման բուժբրիգադները։ Տեղում են նաեւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչները։ Մասնագիտական ուսումնասիրությունից հետո՝ կարգադրվել է բնակիչներին տարհանել, շենքը կնքել, քանի որ այն պիտանի չէ բնակության համար։ Շենքի շրջակայքում տեղակայվել են արգելափակող պատնեշներ։