Նոր մանրամասներ Դաշտավան բնակավայրում մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուքից

Քննչական կոմիտեն պարզել է օգոստոսի 9–ին Դաշտավանում մասսայական ծեծկռտուքի մասնակիցներից մի քանիսի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ գիշերը հարազատների ուղեկցությամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Դաշտավան գյուղի բնակիչ 29-ամյա Վազգեն Ազրոյանը։

Պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են Վ. Ազրոյանը, նույն գյուղի բնակիչներ 26-ամյա Հովհաննես Ազրոյանը, 32-ամյա Գերասիմ Վարդազարյանը, 30-ամյա Արթուր Հայրիկյանը, 35-ամյա Կարեն Ազրոյանը, 20-ամյա Գառնիկ Համբարչյանը և Սայաթ-Նովա գյուղի բնակիչ 18-ամյա Ռազմիկ Ալավերդյանը։ Մնացած վիրավորների և մասնակիցների ինքնությունները քննչական բաժինը պարզում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *