
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել երկարաձգել Իսլամաբադի հուշագրով սահմանված 60-օրյա հրադադարի ռեժիմը, հայտնել են Պակիստանի կառավարության աղբյուրները «Անադոլու» գործակալությանը։
Նրանց խոսքով՝ գործող համաձայնագրի ժամկետը լրանում է օգոստոսի 17-ին։ Վաշինգտոնն ու Թեհրանն արդեն տեղեկացրել են միջնորդներին հրադադարի ռեժիմը երկարաձգելու իրենց համաձայնության մասին։ «Երկու կողմերն էլ միջնորդներին տեղեկացրել են հրադադարի ռեժիմը երկարաձգելու իրենց համաձայնության մասին», – ասել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։
Կողմերը ներկայումս միջնորդների միջոցով հաղորդագրություններ են փոխանակում՝ երկարաձգման կոնկրետ ամսաթիվը որոշելու համար։