Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում. մեծ թվով աշխատակիցներ տարհանվել են

Այսօր՝ օգոստոսի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուզանդի փողոցի շենքերից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուզանդի 1/3 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրդեհն էլ բռնկվել է նկուղային հարկում, ինչից առաջացել է ծուխ, որը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։

Տարհանվել են մեծ թվով աշխատակիցներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *