Ռեկորդային հորդառատ անձրևները հեղեղել են Ճապոնիայի արևելքը․ ինը մարդ զոհվել է

Ճապոնիայի արևելքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել, հաղորդում է NHK-ն։

Ամենաուժեղ տեղումները սկսվել են հինգշաբթի և առաջացրել են ջրհեղեղներ, սողանքներ, էլեկտրամատակարարման խափանումներ և տրանսպորտի երթևեկության լուրջ խանգարումներ։

Չիբա պրեֆեկտուրայում 24 ժամվա ընթացքում տեղացել է մոտ 30 սանտիմետր անձրև, ինչը դարձել է վերջին 60 տարվա ընթացքում օգոստոս ամսվա ամենահորդառատ անձրևը։ Չիբա քաղաքում ուրբաթ առավոտյան տեղացել է երեք անգամ ավելի շատ անձրև, քան այստեղ սովորաբար գրանցվում է ամբողջ օգոստոսի ընթացքում։

Ավելի քան հազար տուն է ջրածածկ եղելել, որոնցից մոտ 600-ը՝ հատակի մակարդակից բարձր։ Ավելի քան 70 տուն լուրջ վնասներ է կրել։ Ճանապարհներին շարունակում են մնալ մոտ 1,2 հազար լքված ավտոմեքենաներ։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունն առաջին անգամ Չիբայի համար հայտարարել է ամենաբարձր մակարդակի հորդառատ անձրևների նախազգուշացում։ Գերատեսչության ներկայացուցիչը տեղի ունեցողը անվանել է «ուժեղ անձրևների աննախադեպ մակարդակ»։

Գիտնականները էքստրեմալ եղանակային երևույթների հաճախացման և ուժգնացման պատճառը կապում են կլիմայի փոփոխության հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *