Թերլիցքավորում՝ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում


Բիզնես


ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ արձանագրել է թերլիցքավորում «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1):

Տեղեկացնում ենք, որ տնտեսավարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

▪️ թերլիցքավորում,

▪️ չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործում,

▪️ կապարակնիքների ապօրինի հեռացում՝ խախտումների հայտնաբերումից հետո,

▪️ արագ արձագանքման QR կոդերի բացակայություն։

Վերջին ստուգմները ևս վկայում են, որ գազալցակայանը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի էական խախտումներով՝ թերլիցքավորմամբ։

Արդյունքում կրկին կասեցվել է Երևան քաղաքի Ռուբինյանց 41/1 հասցեում գործող գազալցակայանի գործունեությունը։

Կազմակերպության տնօրենին կրկին անգամ հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Տեսչական մարմինը հորդորում է սպառողներին զերծ մնալ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից լիցքավորում իրականացնելուց։

Տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը վառելիքի իրացման ոլորտում և օրենքով սահմանված կարգով արձագանքելու է յուրաքանչյուր այն դեպքին, երբ տնտեսավարողի գործողությունների հետևանքով խախտվում են սպառողների իրավունքները։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *