ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայիդ Ալ Նահայանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությունը, երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հայտնում է էմիրաթական WAM պետական գործակալությունը:
Կողմերը դիտարկել են ԱՄԷ-ի և ԱՄՆ-ի համար շահաբեր համագործակցության հետագա զարգացման ուղիները:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների և դրանց կարգավորմանն ուղղված ընթացիկ դիվանագիտական ջանքերի շուրջ: