Հորմուզի նեղուցում հարվածել են նավին, կա զոհ


Աշխարհ


Բրիտանական ծովային առևտրային գործողությունների ռազմական կենտրոնի (UKMTO) տվյալներով՝ վաղ առավոտյան արկ է հարվածել Հորմուզի նեղուցից դուրս եկող նավին՝ Օմանի ափերի մոտ։

Հարձակման հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է։ Մյուս անդամներին օգնություն են ցուցաբերում Օմանի ափային պահպանության ծառայությունները, իսկ տեղի իշխանությունները հետաքննություն են անցկացնում։

Հարձակման պատասխանատվությունը դեռևս որևէ կողմ չի ստանձնել։

UKMTO-ն նավի և դրա բեռի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։ Հաղորդվում է, որ տեղեկությունը ստացվել է նավի անվտանգության ծառայությունից։

Միջադեպը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Իրանը սահմանափակում է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որը կարևոր նշանակություն ունի համաշխարհային նավթի և բնական գազի մատակարարումների համար։ Միաժամանակ Իրանը շարունակում է Օմանի հետ բանակցությունները՝ նեղուցով նավագնացությունը կարգավորելու ծրագրի շուրջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *