Մեր թեկնածուներն իրենց ելույթներում նշել են, որ չեն խնդրելու, որպեսզի կողմ քվեարկեն իրենց թեկնածությանը, մեր թեկնածուները համապատասխանում են բոլոր չափանիշներին և ըստ իրենց մասնագիտության և անցած փորձի որևիցե անհամապատասխանություն չկա։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այլընտրանքային թեկնածուներ կան այն դեպքերի համար, եթե վաղը ՔՊ–ն որոշի ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում կողմ չքվեարկի ընդդիմադիր թեկնածուների օգտին։
Հարցին՝ իրենք կողմ կքվեարկե՞ն ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում ՔՊ–ական թեկնածուներին, Աբրահամյանը պատասխանեց, որ այդ հարցի վերաբերյալ քննարկում կունենան. «Խմբակցության նիստ կունենանք, հավանաբար վաղը առավոտյան քվեարկությունից առաջ և ընդհանուր բոլոր 12 հանձնաժողովների մասով։
Քվեարկությունից հետո ունենալու ենք խմբակցության նիստ, որի արդյունքներով որոշելու ենք հետագա անելիքները»։