ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Բունդեսթագի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերի հանձնաժողովի անդամ Ֆիլիպ Հոֆմանը քննարկել են Հայաստան–Գերմանիա հարաբերությունների զարգացումը, ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացումը, գործարար կապերի խթանումն ու երկկողմ առևտրաշրջանառության ավելացումը։ «Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերի հանձնաժողովի անդամ Ֆիլիպ Հոֆմանին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակությամբ արձանագրելով բազմոլորտ գործընկերության շարունակական զարգացումն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդումը:
Ընդգծվել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի ստորագրած «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» համատեղ հռչակագրի կետերի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:
Երկուստեք կարևորվել է Հայաստան-Գերմանիա գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։