Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժшմիջոցների 20-րդ փաթեթին

Շվեյցարիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ ընդունելով ԵՄ-ի՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 20-րդ փաթեթով նախատեսված մի շարք միջոցառումներ։ Այս մասին հայտնում է երկրի Դաշնային խորհուրդը։

«Դաշնային խորհուրդը օգոստոսի 19-ին որոշում է կայացրել ընդունել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի լրացուցիչ միջոցառումները»,- ասվում է հաղորդագրությունում։

Նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 20-ից և կվերաբերեն էներգետիկ, առևտրային ու ֆինանսական ոլորտներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *