Նա այսօր ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին

Այսօր 18 արդարներից գնդապետ Միհրան Մախսուդյանի ծննդյան տարեդարձն է, որը Հայրենիքի պաշտպանության ճանապարհ անցած լինելով՝ ապօրինաբար դատվում է իր ազատագրածն ու պաշտպանածը պաշտպանելու համար․ գրել է Բագրատ սրբազանը։

«Ասեմ նաև, որ մեր ամբողջ պայքարի ընթացքում դատական գործընթացներով է անցել նաև իր որդին՝ Վահագնը և ամբողջ ընտանիքը:

Այսուհանդերձ, հայ զինվորականին վայել կեցվածքով նա այսօր էլ պայքարում է Հայրենիքի ազատագրության համար, որը Կիրանցից հողերի հանձնման ծրագրի առաջին իսկ օրերից կանգնել է առաջնագծում աննահանջ կերպով:

Գնդապետը ծնունդով Ոսկեպարից է, նա դեռ իր երիտասարդական տարիներից լծված է եղել մեր անվտանգության և ապահովության սրբազան առաքելությանը:

Ծնունդդ շնորհավոր, պարոն գնդապետ, Աստծո զորավոր Աջը պահապան քեզ ու ընտանիքիդ:

Այս բազում զրկանքների դիմաց, ինչպես մաղթել եմ բոլորին, քեզ ևս մաղթում եմ, որ հաջորդ տարի ծնունդդ նշենք միասին և ազատագրված մեր Հայրենիքում, քանզի

Հաղթանակն այլընտրանք չունի…

Սիրով և աղոթքով՝

Հայրենիքի Կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան»,- նշվում է գրառման մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *